«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում

«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում

Wed, 16 Sep 2026 11:45:09 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատեւ կլինի: Միեւնույն ժամանակ նա մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։ «Դուք, հավանաբար, տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր եւ կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու եւ նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա եւ չենք մոռանա»,- ասել է Ալիեւը։ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, եւ ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական ձեռագրերի վերաբերյալ` ցույց տալով դատարկ էջերը, ինչին ներկաներն արձագանքել էին ծիծաղով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Բաքվի բռնապետի հոխորտանքներին, նկատեց. «Ալիեւը, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում եւս ստում է, այն էլ՝ շատ պարզունակ ձեւով: Արցախում մզկիթները նույնքան պետության հսկողության ներքո են եղել, որքան եկեղեցիները: Եղել են հին շինություններ, որոնք խնամելու համար պետությունը չի ունեցել բավարար չափով ռեսուրսներ, մզկիթները` եւս, թեպետ երկու մզկիթ վերականգնվել է պետության, ինչպես նաեւ՝ բարեգործության միջոցներով: Ի դեպ, մզկիթ վերանորոգելու համար ֆինանսներ հատկացնողներից մեկն այժմ Բաքվի բանտում է` Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է Գանձասարում Հաջիեւի լկտի վարքագծին. «Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն ու հայամերժությունն է: Կապ չունի, որ Փաշինյանի հետ ինչ-որ միջանկյալ ու կեղծ պրոցեսի մեջ են, կապ չունի, որ իրենց քարոզչական թեզերը կրկնվում են, միեւնույն է` Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որը երկարաժամկետ է: Նրանց նպատակը հայերին ֆիզիկապես ոչնչացնելն է, իսկ հայկական ներկայությունը՝ վերացնելը: Գանձասարում տեղի ունեցածը խղճուկ ու էժանագին պրոպագանդա էր, որը, ցավոք, շատերի վրա ազդեցություն ունեցավ: Նիկոլ Փաշինյանի համար, իհարկե, այս ամենը դաս չի լինի, նրա համար ոչինչ դաս չի լինելու: Ինչպես Ալիեւն է հայատյաց քաղաքականություն վարելով շարունակում ղեկավարել Ադրբեջանը, այդպես էլ՝ Փաշինյանը: Փաշինյանին եւ նրա թիմակիցներին հետաքրքիր չեն ազգային շահերը եւ ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերը, մշակույթը, ինքնությունը: Նրանց միայն իրենց իշխանությունն է հետաքրքրում: Այնպես որ, ես ողջամիտ հիմքեր չեմ տեսնում, որ ռեժիմի համար այս ամենը կարող է դաս լինել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա Wed, 16 Sep 2026 12:45:14 +0400 Ցանկացած դիվանագետ, գիտնական կամ…

12 րոպե ago

Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա եղել

Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա եղել Wed, 16 Sep…

17 րոպե ago

Կոչ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Կոչ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին Wed, 16 Sep 2026 12:34:26 +0400 ԲՈՂՈՔ-ԴԻՄՈՒՄ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված…

23 րոպե ago

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում Wed, 16 Sep 2026 12:30:40 +0400 Իրանական…

27 րոպե ago

1938-ի քարտեզում Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չէ

1938-ի քարտեզում Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չէ Wed, 16 Sep 2026 12:16:46 +0400 ԱԺ-ում ելույթ ունենալով՝…

41 րոպե ago

«Հրապարակ». Այս պահին մեր թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, Էլբակյանից հետո փոխարինող չկա

«Հրապարակ». Այս պահին մեր թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, Էլբակյանից հետո փոխարինող չկա Wed, 16 Sep…

42 րոպե ago