ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

Wed, 16 Sep 2026 12:30:40 +0400


Իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային վնաս են հասցրել Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնում է CBS-ը, որը հրապարակել է ավերածությունների լուսանկարները:

Հեռուստաալիքը նշում է, որ դրանք տրամադրել են ամերիկացի զինվորականները։ Թե կոնկրետ երբ են հասցվել հարվածները՝ չի հստակեցվում։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իրանն ավելի լուրջ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, քան դրա մասին հրապարակային հայտնել էին: Իսկ այդ օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ։

Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում նշվել է, որ Իրանի հետ հակամարտության հետևանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին հասցված վնասը կազմել է շուրջ 184 մլն դոլար: Իսկ ահա ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար Պենտագոնի ծախսերը հասել են մոտ 38 մլրդ դոլարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Շաքի մտած ադրբեջանցին սպանելու մտադրություն չի ունեցել. մանրամասներ

Շաքի մտած ադրբեջանցին սպանելու մտադրություն չի ունեցել. մանրամասներ Tue, 03 Nov 2026 17:05:09 +0400 Latest…

11 րոպե ago

Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը մանրուք է անվանել

Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը մանրուք է անվանել Tue, 03 Nov…

16 րոպե ago

ՔԿ նախագահը վրդովվեց. ինչո՞ւ նման նյութ հրապարակեցիք Ծառուկյանի աղջկա մասին

ՔԿ նախագահը վրդովվեց. ինչո՞ւ նման նյութ հրապարակեցիք Ծառուկյանի աղջկա մասին Tue, 03 Nov 2026 16:59:30…

17 րոպե ago

Հայկ Սարգսյանի հետ կապված առկա է քրեական վարույթ. ՔԿ նախագահ

Հայկ Սարգսյանի հետ կապված առկա է քրեական վարույթ. ՔԿ նախագահ Tue, 03 Nov 2026 16:53:44…

22 րոպե ago

Դատախազություն, տոհմածառ կազմո՞ղ ես, թե՞ քաղաքական հետապնդման գործիք

Դատախազություն, տոհմածառ կազմո՞ղ ես, թե՞ քաղաքական հետապնդման գործիք Tue, 03 Nov 2026 16:47:40 +0400 Դատախազությունը…

28 րոպե ago

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․ Tue, 03 Nov 2026 16:45:52 +0400 Ընդունենք,…

30 րոպե ago