Նիկոլական չդառնալու համար ինչ պիտի անել. կոչ՝ աշակերտներին
Wed, 16 Sep 2026 13:48:31 +0400
ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավոր Սևակ Խաչատրյանն անդրադարձել է դպրոցական տարիներին և կրթության ոլորտում արժեքների փոխանցման թեմային։
Նա նշել է, որ իր դպրոցական տարիներին ևս դպրոցներում օգտագործվել են վառարաններ, սակայն, ըստ նրա, կրթական միջավայրում կարևոր տեղ են ունեցել նաև ազգային ու մշակութային արժեքները։
Խաչատրյանի խոսքով՝ դասասենյակներում Մեսրոպ Մաշտոցի պատկերի կողքին գրված էր նրա հայտնի խոսքը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Պատգամավորը դա հակադրել է ներկայում շրջանառվող «Լավ սովորիր, որ լավ ապրես» ձևակերպմանը՝ նշելով, որ դպրոցական կրթության մեջ, իր ընկալմամբ, պետք է ընդգծվի ոչ միայն սովորելու, այլև արժեքների պահպանման նշանակությունը։
Ելույթի ավարտին Խաչատրյանը դիմել է աշակերտներին՝ կոչ անելով լավ սովորել։
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։