Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400


Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞, որ իր ասելով չեն մարդիկ ոչ «քշելու», ոչ «քայլելու»: Չգիտի՞, որ ինչքան էլ ասի` Պողոսը կամ Պետրոսը պետք է նստեն, բանտում լինեն, բոլորիդ կոշիկներն ու կոստյումները ձեր հագից հանելու եմ, խլելու եմ…դրա լիազորությունները նախ ինքը չունի, երկրորդը` նման հայտարարություններն ինքնին հանցագործություն են` այլ մարմինների լիազորությունների ուզուրպացիա, Սահմանադրական կարգի տապալում:

Եվ եթե անգամ որոշ մարմինների ղեկավարներ նրա հայտարարությունները ուղիղ հրահանգ են ընկալում և սարսափահար փորձում կատարել ասածները, երբ գա պատասխան տալու պահը, Նիկոլ Փաշինյանն ասելու է` ես ի՞նչ կապ ունեմ, որոշում կայացնողը ես չէի, ես քաղաքական հայտարարություններ եմ արել` թող չանեին, ով կայացրել է որոշումները, նա էլ թող պատասխան տա…

Բայց նրա սպառնալիքներն ու հաթաթաները, որ այսօր էլ է հնչեցրել խորհրդարանում, այս տարիներին այնքան են կրկնվել, որ ֆիզիկապես մաշվել են, իրենց ուժը կորցրել, մեծ մասն էլ ուղղակի անհնարին է կատարել` վաղեմության ժամկետներն անցնելու, թիրախների մահվան կամ մեղքի անապացուցելիության պատճառով, ուստի սա ավելի շատ թատրոն է, շոու, չեղած ուժի ցուցադրում, դրսում կրած պարտությունների ու նվաստացումների կոմպենսացիա: Այնպես որ երևի նույնիսկ չարժե մեծ ուշադրություն դարձնել հերթական հոխորտանքներին…

Մանավանդ «կիրքը» նկատելիորեն պակասել է, ֆանտազիան չի հերիքում, խոսքի սրությունն ու կռուտիտի տաղանդն էլ նվազել է: Օրինակ, ինչքան ուզում է ՔՊ-ին ու նրա առաջնորդին սիրահարված մարդ լինի, ի՞նչ է մտածում, երբ լսում է Ղազինյանի հետ հարցուպատասխանը: Իրեն հարց են տալիս` ինչու են ձեր շարասյան համար փողոցները փակում, խցանումներից քաղաքը խեղդվում է, սկսում է գոռգոռալ` ոնց ասեմ` նենց եք քշելու, ոնց ուզեմ` նենց եք քայլելու…

Իսկ Քոչարյանի ունեցվածքի մասին խոսելիս, ասում է` կամ դատարանի որոշմամբ կխլենք, կամ` ժողովուրդը կգա ու կխլի…ո՞ր ժողովուրդը, քաղաքացիական պատերա՞զմ է հրահրում, աղքատներին հանում է հարուստների դե՞մ…իսկ հանրությանը պառակտելը, ներքին խժդժություններ հրահրելը թշնամու գործը հեշտացնելու ամենակարճ ուղին է:

Իսկ երբ հարցը վերաբերում է հող հանձնելուն, սահման գծելուն, Ադրբեջանի հետ շփումներին, ի՜նչ ոգևորությամբ ու մաքուր ադրբեջանական առոգանությամբ է «Քյարքի» բառն օգտագործում, իր հավատարմությունը մեր թշնամի պետությանը հավաստում…

Բայց այս ցինիզմի, անամոթության, հակահայկականության հաղթարշավի «հերոսը» միայն ինքը չի` իր ուսապարկերի փոքրաթիվ թիմով, այլ բոլոր նրանք, ովքեր հունիսի 7-ին ձայն տվեցին 16 համարին ու կանաչ լույս վառեցին բոլոր այս այլանդակությունների առաջ…

ՀԳ Վերջում փոքրիկ ստատիստիկա ներկայացնեմ ձեզ. գրառումներս նվազագույնը 40 հազար, միջինը 200 հազար ընթերցող են ունենում, որից մի 20-60 հոգի «կատաղության» նշան է դնում, մի 4-5-6 ամենաշատը 8 հոգի էլ «վատ» քոմենթ գրում: Լավ է` 100 հազարի մեջ 8-ը թիվ չի: Բայց նրանք էլ մարդ են, իրավունք ունեն հարց տալու և պատասխան լսելու: Հատուկ այդ 8 հոգու համար ասեմ` ոչ մեկից վառված չեմ, ոչ մեկին չեմ ատում, առավել ևս չեմ նախանձում )))) անձամբ ինձ ոչ Փաշինյանը, ոչ որևէ ՔՊ-ական որևէ վնաս չի տվել…իմ կենսամակարդակը 18-ից հետո չի փոխվել, եկամտի կորուստ չեմ ունեցել….գրառումներս ու ցավս, հավատացեք, անանձնական է…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան Tue, 03 Nov…

14 րոպե ago

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

30 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

42 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

44 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

58 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

1 ժամ ago