Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ
Thu, 17 Sep 2026 13:00:39 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը կարող է շուտով լուծվել։
Ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում՝ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը շարունակում է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ։
«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Ես լուծել եմ ութ հակամարտություն, բայց ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ ուկրաինական ճգնաժամը նաև բարձրացնում է դիզելային վառելիքի գները։ «Բայց այս ամենը շատ շուտով կավարտվի», – ասել է նա։