Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Thu, 17 Sep 2026 14:15:49 +0400


«Տիգրանաշենը» և «Քյարքին» երկու տարբեր բնակավայր չեն։ Նույն բնակավայրն են՝ տարբեր տեղանուններով։ Փաշինյանի ձևակերպումը՝ «Ես Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Տիգրանաշենի մասին ասում եմ Տիգրանաշեն, Քյարքիի մասին ասում եմ Քյարքի», ուղղակի զազրելի է։ Սա նույնիսկ մանիպուլյացիա չէ, այլ՝ ուրացության փորձ։ Նույն աշխարհագրական վայրի վերաբերյալ խոսում է երկու անունով։ Անունները կարող են տարբեր լինել, բայց դրանք նույն բնակավայրն են։ Պատկերացնենք այսպես։ Հովհաննես անունով մեկը գնում է Ռուսաստան և նրան ռուսները Իվան են կոչում։ Դրանից Հովհաննեսը երկու մարդ չի դառնում։ Նույն մարդն է՝ պարզապես տարբեր լեզուներում տարբեր անունով։ Քյարքիի ու Տիգրանաշենի դեպքում էլ նույն տրամաբանությունն է՝ անունը փոխվում է, տեղը՝ ոչ։ Այդտեղ ադրբեջանցիներ են ապրել և գյուղի անունը հարմարեցրել են իրենց։ Փաշինյանը հայտնվել է նույն այն հոր դերում, որն ասում է․
-Իվանը իմ տղան չէ, Հովհաննեսն է իմ տղան։

Հոր դեպքում հասկանալի է, կմտածես, որ մարդու հոգեկան աշխարհում ինչ որ բան խաթարվել է։ Բայց Փաշինյանի մասին, որ, ոչ բարով, երկրի ղեկավար է, ի՞նչ մտածես։ Սայաթ-Նովային տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են ներկայացրել, տարբեր անուններով ու մշակութային պատկանելությամբ են բնութագրել, բայց մարդը դրանից չի բազմապատկվել․ Սայաթ-Նովան նույն մարդն է։

Նույնն էլ այստեղ է։

Քյարքի՝ Տիգրանաշեն։ Տարբեր անուններ՝ նույն բնակավայր։

Հարցը շատ պարզ է․ եթե Քյարքին Տիգրանաշենը չէ, ապա ո՞ր Քյարքիի մասին է խոսքը։ Իսկ եթե հենց Տիգրանաշենն է, ապա ինչո՞ւ եք ձևացնում, թե երկու տարբեր բաների մասին եք խոսում։

Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը․ ասում է՝ «Քյարքի» եմ ասում, որ պատերազմ չսկսվի։ Այսինքն՝ պատերազմը կանգնած է դռանը, ձեռքը բռնակին, ու սպասում է՝ «Քյարքի» կասե՞ն, թե՞ «Տիգրանաշեն»։ Ու՞ր մնաց խաղաղությունդ։ Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ուզում էին պատմական հանդիպում, եղավ պատմական նկար

«Հրապարակ»․ Ուզում էին պատմական հանդիպում, եղավ պատմական նկար Fri, 27 Nov 2026 11:15:08 +0400 Նիկոլ…

24 րոպե ago

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի Fri, 27 Nov 2026 11:00:08 +0400 Վրաստանի Բաթումի…

39 րոպե ago

Ի՞նչ պաշտոն են առաջարկել Սիմոն Աբգարյանին

Ի՞նչ պաշտոն են առաջարկել Սիմոն Աբգարյանին Fri, 27 Nov 2026 10:53:04 +0400 Ֆրանսահայ դերասան Սիմոն…

46 րոպե ago

«Հրապարակ». 2016-ի դեպքերի մասնակիցների մի մասը դեռ սպասում է դատավճիռներին

«Հրապարակ». 2016-ի դեպքերի մասնակիցների մի մասը դեռ սպասում է դատավճիռներին Fri, 27 Nov 2026 10:45:04…

54 րոպե ago

Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին

Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Fri, 27 Nov 2026 10:30:22…

1 ժամ ago

«Հրապարակ». Հերթական արցախցին ազատվեց

«Հրապարակ». Հերթական արցախցին ազատվեց Fri, 27 Nov 2026 10:25:59 +0400 ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի…

1 ժամ ago