Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը

Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը

Thu, 17 Sep 2026 15:17:31 +0400


Մենք երեկ նամակ էինք ստացել, որ հոկտեմբերի սկզբին կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը ազգային հավաքականի մարզիկներից պահանջում է վճարել 600,000-ական դրամ՝ միջազգային մրցումների ուղարկելու համար։ Նամակագիրը նշել էր, որ այս պահանջը ոչ միայն ծանր ֆինանսական բեռ է մարզիկների համար, այլև ուղղակիորեն հարցականի տակ է դնում նրանց մասնակցությունը, քանի որ շատերն ունենալով բարձր մարզական որակավորում՝ չունեն նման գումար, որ վճարեն եւ մրցումների մեկնեն։ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր, որ մարզիկներից 600 հազարական դրամ են խնդրել, որ նրանց ուղարկեն Աշխարհի սամբոյի առաջնությանը մասնակցելու, քանի որ կառավարությունը չի հոգացել Սամբոյի ֆեդերացիայի մարզիկների ծախսերը, և մինչ այս պահը այլ հովանավոր չեն կարողացել գտնել:

ԿԳՄՍ նախարարությունից մենք պարզաբանում խնդրեցինք` ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը չի ֆինանսավորել ֆեդերացիային, ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը: Նախարարությունից մեզ հայտնեցին հետևյալը. «ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2026 թվականին ֆեդերացիային արդեն իսկ հատկացվել է շուրջ 22.5 մլն դրամի դրամաշնորհ՝ տարբեր սպորտային միջոցառումներին սամբոյի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով: Նախարարությունը տեղեկացվել է, որ հարկային ստուգումների արդյունքում ֆեդերացիայում հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, և պայմանավորված մեկնարկած իրավական գործընթացներով՝ ֆեդերացիան հատկացված ֆինանսական միջոցների հասանելիության առումով ուներ սահմանափակումներ: Հարցը քննարկվել է ֆեդերացիայի հետ, և ըստ ներկայացված տեղեկատվության՝ առաջացած խնդիրներն այս պահին կարգավորվում են։ Նախարարությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված կարգով ապահովել Հունաստանի Սալոնիկի քաղաքում աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների սամբոյի առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորումը՝ համաձայն ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում Fri, 18 Sep 2026 20:30:40 +0400 Սպիտակ տան վարչակազմն աշխատում է…

13 րոպե ago

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Fri, 18 Sep 2026 20:30:27…

13 րոպե ago

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը Fri, 18…

21 րոպե ago

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում Fri, 18 Sep 2026 20:15:54 +0400 Սեպտեմբերի 17-ին Մանկավարժական համալսարանում…

28 րոպե ago

«Կարևոր է հասկանալ, թե սրան մերժելուց հետո ինչ է լինելու»

«Կարևոր է հասկանալ, թե սրան մերժելուց հետո ինչ է լինելու» Fri, 18 Sep 2026 20:00:15…

43 րոպե ago

Արեվմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում

Արեվմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում Fri, 18 Sep 2026 19:45:34 +0400 Նիկոլ Փաշինյանը երկու…

58 րոպե ago