Միհրան Խաչատրյանը ազատվել է պաշտոնից

Միհրան Խաչատրյանը ազատվել է պաշտոնից

Thu, 17 Sep 2026 16:37:18 +0400


Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

Միհրան Խաչատրյանը պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված աշխատանքն ու բարեփոխումները։ Նրա խոսքով՝ վերջին տարիների հիմնական խնդիրը ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Խաչատրյանը նշել է, որ 2020 թվականին ԵՄ-ի կողմից իրականացված գնահատողական այցի ընթացքում արձանագրվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը և ավիացիոն իշխանության կառուցվածքը չեն համապատասխանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։

«Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը»,-նշել է նա։Նրա խոսքով՝ այդ ընթացքում ստեղծվել են երկու նոր ստորաբաժանումներ, վերանայվել և փոփոխվել է Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, մշակվել, հաստատվել և ներդրվել է ավելի քան 30 նոր քաղաքականություն և ընթացակարգ։ Ներդրվել է նաև կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, համակարգվել և փաստաթղթավորվել է վերահսկողության գործընթացը, ձևավորվել է ներքին որակի կառավարման համակարգ։Խաչատրյանը նշել է նաև, որ մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման ու վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։

Նրա խոսքով՝ ընդլայնվել է համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ։«Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա»,-ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքի արդյունքները հաստատվել են ICAO-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով և ԵՄ-ի կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։ Խաչատրյանը միաժամանակ նշել է, որ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, սակայն աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ «Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են»,-ընդգծել է նա։

Միհրան Խաչատրյանը նշել է, որ պաշտոնը թողնելով՝ չի հեռանում ոլորտից և պատրաստ է հետագայում ևս իր փորձով ու գիտելիքներով նպաստել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հունիսի 17-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

55 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

1 ժամ ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

2 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

2 ժամ ago