Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել

Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել

Thu, 17 Sep 2026 17:00:16 +0400


Ռուսաստանի Զինված ուժերը անցած գիշեր զանգվածային և խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի, մետալուրգիական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև էներգետիկայի, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Կիևում և Կիևի մարզում խոցվել են մի քանի օբյեկտներ, որոնք կապված են անօդաչու սարքերի արտադրության և շահագործման հետ։ Դրանց թվում են տարբեր տեսակի, այդ թվում՝ RAX-2X միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության և պահպանման արտադրամասը, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության ԱԹՍ–ների համար համալրող մասեր արտադրող ձեռնարկությունը։
Բացի այդ, ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է «Պեգաս Արմս» ընկերության արտադրամասի խոցման մասին, որտեղ արտադրվում և պահվում էին մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։

Կիևում ևս մեկ թիրախ է դարձել «Դե Նովո դատա-ցենտր» տվյալների կենտրոնը։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ դրա սերվերային սարքավորումն օգտագործվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող տվյալների (ներառյալ հետախուզական տեղեկատվությունը) մշակման, փոխանցման և պահպանման համար։

Կիևի մարզում խոցվել է նաև Բրովարիում գտնվող էներգիայի պահպանման մարտկոցային պարկը։ Օբյեկտն ապահովում էր մարզի ռազմական ենթակառուցվածքի անխափան աշխատանքը։

Զապորոժիեում հարվածներ են հասցվել «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատին և «Իսկրա» գիտաարտադրական համալիրին։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ «Զապորոժստալը» թողարկում է թուջ և գլանվածքային պողպատ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի և եվրոպական երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից։

«Իսկրա» ձեռնարկությունում արտադրվում էին ռադիոտեխնիկական հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ Ուկրաինայի ԶՈւ-ի համար, ինչպես նաև համալրող մասեր զենիթային կառավարվող հրթիռների համար։

Օդեսայի մարզում ռուսաստանցի զինվորականները հարված են հասցրել Չեռնոմորսկ նավահանգստին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է բեռնատար նավի խոցման մասին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գիշերային հարվածների թիրախներն են եղել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար ներգրավված ձեռնարկություններն ու օբյեկտները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան

Մելանյա Թրամփի հերթական մարդասիրական ակցիան Fri, 27 Nov 2026 22:30:13 +0400 Մանկատան ինը երեխաների և…

11 րոպե ago

Առաջարկել է մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել

Առաջարկել է մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցել Fri, 27 Nov 2026 22:25:26 +0400 Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ…

16 րոպե ago

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը Fri, 27 Nov 2026 22:21:57 +0400 ՌԴ…

20 րոպե ago

Պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը Fri, 27 Nov 2026 22:19:46 +0400 Ադրբեջանը կդառնա ԱՊՀ…

22 րոպե ago

77-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի

77-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի Fri, 27 Nov…

28 րոպե ago

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է Fri, 27 Nov 2026 22:02:39 +0400…

39 րոպե ago