Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել

Ռուսները խոշոր օբյեկտներ են խոցել

Thu, 17 Sep 2026 17:00:16 +0400


Ռուսաստանի Զինված ուժերը անցած գիշեր զանգվածային և խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի, մետալուրգիական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև էներգետիկայի, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Կիևում և Կիևի մարզում խոցվել են մի քանի օբյեկտներ, որոնք կապված են անօդաչու սարքերի արտադրության և շահագործման հետ։ Դրանց թվում են տարբեր տեսակի, այդ թվում՝ RAX-2X միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության և պահպանման արտադրամասը, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության ԱԹՍ–ների համար համալրող մասեր արտադրող ձեռնարկությունը։
Բացի այդ, ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է «Պեգաս Արմս» ընկերության արտադրամասի խոցման մասին, որտեղ արտադրվում և պահվում էին մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։

Կիևում ևս մեկ թիրախ է դարձել «Դե Նովո դատա-ցենտր» տվյալների կենտրոնը։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ դրա սերվերային սարքավորումն օգտագործվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող տվյալների (ներառյալ հետախուզական տեղեկատվությունը) մշակման, փոխանցման և պահպանման համար։

Կիևի մարզում խոցվել է նաև Բրովարիում գտնվող էներգիայի պահպանման մարտկոցային պարկը։ Օբյեկտն ապահովում էր մարզի ռազմական ենթակառուցվածքի անխափան աշխատանքը։

Զապորոժիեում հարվածներ են հասցվել «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատին և «Իսկրա» գիտաարտադրական համալիրին։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ «Զապորոժստալը» թողարկում է թուջ և գլանվածքային պողպատ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի և եվրոպական երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից։

«Իսկրա» ձեռնարկությունում արտադրվում էին ռադիոտեխնիկական հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ Ուկրաինայի ԶՈւ-ի համար, ինչպես նաև համալրող մասեր զենիթային կառավարվող հրթիռների համար։

Օդեսայի մարզում ռուսաստանցի զինվորականները հարված են հասցրել Չեռնոմորսկ նավահանգստին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է բեռնատար նավի խոցման մասին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գիշերային հարվածների թիրախներն են եղել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար ներգրավված ձեռնարկություններն ու օբյեկտները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ Thu, 17 Sep 2026 23:42:47 +0400 Սեպտեմբերի 17-ի…

5 ժամ ago

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց…

6 ժամ ago

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել Thu, 17 Sep…

6 ժամ ago

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

6 ժամ ago

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ Thu, 17 Sep 2026 23:00:38 +0400 Բալետի պարուհի Անաստասիա…

6 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում Thu, 17 Sep 2026 22:45:40 +0400 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ…

6 ժամ ago