«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

Fri, 18 Sep 2026 10:15:46 +0400


ՔՊ-ական պատգամավորները շարունակ անցյալից են խոսում, իրենց դժգոհությունը հայտնում, իրենց դժբախտ մանկության մասին պատմում: Նորաթուխ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի առաջին ելույթը, որի ժամանակ հիշեց իր դժվար մանկությունը, թե դպրոցական տարիներին գրատախտակի մոտ գնալուց առաջ ձեռքերը վառարանի մոտ մի կերպ տաքացրել է, ապա նոր մոտեցել դպրոցական գրատախտակին, քանի օր է՝ քննարկվում է համացանցում: Այս իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, ոչ մի բառ չեն ասում 90-ականների հաղթանակների եւ 2020-ի պարտության մասին, այն մասին, որ հաղթած ու շենացող Արցախ ունեինք նախկինների ժամանակ, ապահով Հայաստան, իսկ իրենց գալուց հետո՝ միայն կորուստներ, զիջումներ, զոհեր ու պարտություն: Իրենց իշխանությունը հայ ժողովրդին միայն նվաստացում է բերել ու անորոշ ապագա: Փորձում են նսեմացնել հաղթանակների շրջանը եւ հանրության մոտ տպավորություն թողնել, թե նախկին բոլոր իշխանությունները վատն են եղել՝ իրենք լավն են: Իսկ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ից լավ ժառանգություն էր ստացել, եւ հեշտ էր 90-ականների իշխանությունների համար:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, որ 90-ականներին դպրոցներում ջեռուցում չի եղել, եւ վառարանների մոտ մի կերպ են «գոլացրել» իրենց ձեռքերը, նկատեց. «Ես հիմա կխոսեմ փաստերով, իսկ այդ փաստերը չիմացողները կարող են ծանոթանալ իմ հեղինակած վեց գրքերին։ Դրանք՝ բոլորը, վերաբերում են անկախության շրջանին: Իրականությունն այն է, որ այդ տարիներին, հենց հանրաքվեի շրջանում Հայաստանում կար 320 հազար փախստական, կար 530 հազար անօթեւան մարդ: Այդքան մարդ ուղղակի հայտնվել էր դրսում եւ ապրում էր փողոցում, չկար աշխատանք, 800 հազար մարդ գործազուրկ էր: Հայաստանը շրջափակման մեջ էր, այդ ընթացքում 42 անգամ պայթել է գազատարը, 21 անգամ էլ պայթեցվել է երկաթուղին: Պատերազմ էր, եւ մենք այդ ընթացքում հազարներով զոհեր ունեինք: 5000-6000 զոհ ունեցանք: Հիմար պետք է լինել՝ մտածելու համար, որ այդ տարիներին Հայաստանում կարող էր լույս ու առատություն լինել, տաքանալու հնարավորություն եւ այլն: Ուղղակի մեր սերունդը երջանիկ էր, այդ պատգամավորական վառեկների պապաները շատ լավ գիտեին, որ այդ շրջանում պայմանները չէին կարող լինել լավ, քանի որ երկիրը պատերազմի մեջ էր: Եթե իրենց վառեկները չեն կարդացել այդ մասին, եթե անգրագետ են, դա իրենց խնդիրն է: Մարդիկ հացի խնդիր ունեին, անգամ սով էր սպասվում Հայաստանին, եթե չգիտեն, որ մեր հաղթանակները նման զրկանքների գնով ենք ձեռք բերել, այդ ծանր ռեֆորմները, անկախության հանրաքվեն, դա իրենց փոքրիկ ուղեղի խնդիրն է: Որեւէ տրամաբանող մարդ չի կարող մտածել, որ նման դժվարությունների պայմաններում երկիրը կարող էր առատ ու տաք լինել: Եթե այս մարդիկ չեն կարդում, չգիտեն մեր պատմությունը, ուղղակի մեղք են: Այդ տեսակ հավիկներն ինչպե՞ս են հայտնվել խորհրդարանում, ուղղակի ամոթ է: Նմաններն ինչպե՞ս են ժողովուրդ ներկայացնում: Օգտվելով առիթից՝ ես ուզում եմ շնորհավորել Ձեր ընթերցողների Անկախության օրը, այն մեր ամենալուսավոր տոնն է: Դիմում եմ բոլորին` տեր կանգնեք Անկախությանը, մեր Անկախության հիմքերն այնքան պինդ են, որ հարյուր հատ Նիկոլիկ կգա ու կգնա, բայց Անկախությունը կմնա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

16 րոպե ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

33 րոպե ago

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400…

46 րոպե ago

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ Sun, 11 Oct…

1 ժամ ago

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

1 ժամ ago

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում Sun, 11 Oct 2026 13:15:29 +0400…

2 ժամ ago