Դիվանագետների վիզաները հաստատվել են
Fri, 18 Sep 2026 19:00:12 +0400
ԱՄՆ գործող վարչակազմը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի, ԱԳ նախարար Աբաս Արաղչու՝ ԱՄՆ մուտքի վիզաները՝ Նյու-Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ հաստատվել է իրանական պատվիրակության հիմնական կազմի, ինչպես նաեւ՝ վեհաժողովի աշխատանքներին նրանց բնականոն մասնակցության համար անհրաժեշտ անձնակազմի՝ ԱՄՆ մուտքի վիզաները։
Միաժամանակ՝ իրանական պատվիրակության համար սահմանվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ տեղաշարժի սահմանափակում, որոշ ապրանքների եւ պերճանքի առարկաների գնման սահմանափակում եւ այլն։