Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր

Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր

Sat, 19 Sep 2026 09:08:59 +0400


Հայտնի է, որ ՖԻՖԱ-ի Մ15 տղաների աշխարհի անդրանիկ առաջնությունը և փառատոնը (FIFA U-15 World Cup & Festival 2026™) անցկացվելու է Ադրբեջանում (Բաքու) ` 2026 թվականի հոկտեմբերի 22-ից 31-ը։ Սա ՖԻՖԱ-ի նոր նախագիծն է, որը բաց է ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ասոցիացիաների համար (մասնակցելու է շուրջ 191 երկիր), այդ թվում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը։

Չնայած մրցաշարին մասնակցում են ՖԻՖԱ-ի գրեթե բոլոր անդամները, ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հատուկ անվտանգության կանոնակարգերի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն ընդգրկվում նույն խմբում և մրցաշարի ընթացքում միմյանց դեմ չեն խաղալու։ Ուկրաինան մասնակիցների թվում չի լինի։

Ավելին, այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Ռուսաստանը կմասնակցի աշխարհի առաջնությանը, ուկրաինական կողմը պահանջում է, որ երկրները բոյկոտեն Ադրբեջանում կայանալիք մրցաշարը։

Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Մատվեյ Բեդնին հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությունը օրինականացնում է ահաբեկչական պետությունը», նրա խոսքերը մեջբերում է ESPN-ը։ «Միջազգային սպորտային հանրությունը պետք է պահպանի միասնություն և սկզբունքային հետևողականություն՝ բացառելով ագրեսոր պետությանը որևէ զիջում», – հայտարարել է Բեդնին․ «Ռուսաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի և նրա պաշտոնական ազգային խորհրդանիշների մասնակցությամբ Ադրբեջանում անցկացվող ՖԻՖԱ-ի ֆուտբոլային փառատոնը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական պետության օրինականացում, նույնիսկ եթե մրցաշարն անցկացվում է ոչ պաշտոնական՝ փառատոնային ձևաչափով: Սա ուղղակի փորձ է ռուսներին պետական ​​խորհրդանիշներ ցուցադրելու և ռուսական քարոզչություն տարածելու հարթակ տրամադրելու համար: Մինչ ռուս երիտասարդներին թույլատրվում է մասնակցել միջազգային ֆուտբոլային փառատոներին, ագրեսոր պետությունը շարունակում է հանցագործություններ կատարել ուկրաինացի երեխաների դեմ։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Իսլանդիային և Գերմանիային այս փառատոնից հրաժարվելու համար: Մենք կոչ ենք անում մյուս ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին միանալ այս որոշմանը և հստակ դիրքորոշում ընդունել: ՖԻՖԱ-ի 2022 թվականի որոշումը՝ Ռուսաստանին միջազգային մրցաշարերից որակազրկելու մասին, պետք է մնա անխախտ բոլոր մակարդակներում՝ առանց ոչ պաշտոնական մրցաշարերի համար որևէ սողանցքի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ Thu, 26 Nov 2026…

8 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

18 րոպե ago

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400 Հայաստանում նախատեսվում է փոփոխել…

33 րոպե ago

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի Thu, 26 Nov 2026 14:32:44 +0400 Latest news…

46 րոպե ago

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում Thu, 26 Nov 2026 14:15:50 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago

Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն այլևս արտոնություն չեն ունենա

Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն այլևս արտոնություն չեն ունենա Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago