Փոխանակ ժողովրդի մասին մտածի, իր աշխատավարձն է բարձրացնում

Փոխանակ ժողովրդի մասին մտածի, իր աշխատավարձն է բարձրացնում

Sat, 19 Sep 2026 16:45:09 +0400


Դժվար ձմեռ է սպասվում։ Բոլորն արդեն դա հասկանում են ու մտածում՝ աղքատավարձով ո՞նց են այս ձմեռը դուրս բերելու։ Այո՛, հենց աղքատավարձով։ Նոր տնտեսական տերմին է՝ աշխատավարձի այն տեսակը, որով աշխատում ես, բայց ապրելու համար չի բավականացնում։ Թոշակառուների մասին խոսելն անգամ դժվար է։

Մարդիկ արդեն հաշվում են՝ հացը, գազը, լույսը, դեղը, կոմունալները։ Հաշվում են ոչ թե ինչ կարող են իրենց թույլ տալ, այլ՝ ինչից կարող են հրաժարվել։ Մի խոսքով՝ ընտանիքի բյուջեն դարձել է հրաժարումների ցուցակ։

Արցախցիներն էլ այս ամենի մեջ ծանոթ պատկեր են տեսնում։ Ասում են՝ Հայաստանում կարծես Արցախի այն փուլն է գալիս, երբ գազը կտրեցին, տնտեսական շրջափակում սկսվեց, ու ժողովուրդը սկսեց հասկանալ, թե ինչ է նշանակում դժվար ժամանակներ։
Մի խոսքով՝ ժողովուրդը մտածում է՝ ինչպե՞ս ապրել, իսկ իշխանությունը կարծես ավելի հրատապ հարց ունի՝ ինչպե՞ս իր աշխատավարձը բարձրացնել։

Քաղաքացին ասում է՝ «Ի՞նչ անենք, որ ձմռանը դիմանանք»։ Նիկոլ Փաշինյանը դեղատոմս է առաջարկում՝ բարձրացնել իր ու պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձը։ Որովհետև եթե ձմռանը դժվար է լինելու, պետք է այնպես անել, որ իշխանությունը չսառչի։ Ժողովուրդը կդիմանա։

Ժողովուրդը վաղուց է դիմանում։ Այնքան է դիմանում, որ «դիմանալը» արդեն դարձել է ընտանեկան բյուջեի առանձին հոդված։ Ու ամենազավեշտալին այն է, որ նույն երկրում, նույն դժվարությունների պայմաններում, մեկի համար խնդիր է՝ «Ինչպե՞ս հասցնել աշխատավարձը մինչև ամսվա վերջ», իսկ մյուսի համար՝ «Ինչպե՞ս բազմապատկել աշխատավարձն ու հավելավճարները»։
Այսպես էլ ապրում են՝ ժողովուրդը իր աղքատավարձով, իշխանությունը՝ իր բարձրացող աշխատավարձով։ Մեկը հաշվում է վերջին հազար դրամը, մյուսը՝ հաջորդ բարձրացումը։

Երևի սա է նոր տնտեսական մոդելը․ ժողովուրդը գոտին ձգում է մինչ վերջ, իշխանությունը՝ աշխատավարձը։ Ու ցավալին այն է, որ նման իշխանությանը աշխատավարձը պիտի ամբողջովին կտրել, որ ժողովրդին հասցրել է ամենաթշվառ վիճակին։ Իշխանության աշխատավարձ տալու բանալին ժողովրդի ձեռքում է։ Դա նա շատ շուտով կգիտակցի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

8 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

8 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

8 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

9 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

9 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

9 ժամ ago