Գավառի ՏԻՄ ընտրություններին 3 ուժ է առաջադրվել

Գավառի ՏԻՄ ընտրություններին 3 ուժ է առաջադրվել

Sat, 19 Sep 2026 17:15:34 +0400


Հոկտեմբերի 25-ին Գավառում կայանալիք ՏԻՄ ընտրություններին արդեն առաջադրվել են ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Հայաքվե» նախաձեռնության «Հայկական քվե» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Հրայր Իսրայելյանն է, եւ «Ռեսթարթ Գավառ» կուսակցությունը, որը հիմնադրել են գավառցի մի խումբ երիտասարդներ, իսկ ցուցակի առաջին համարը Նարեկ Արևշատյանն է։

Դեռ հայտնի չէ՝ վերջին պահին «Հայաստան» դաշինքը թեկնածու առաջադրելու է, թե՝ ոչ, քանի որ կուսակցությունում մինչ այս պահը չեն կողմնորոշվել։ Իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այստեղ ցանկացել է առաջադրել Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Սասուն Բադոյանի թեկնածությունը, սակայն վերջինս մեր տեղեկություններով հրաժարվել է, քանի որ նրա դեմ եւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ քրեական գործ էին հարուցել ու կալանավորել էին, եւ իշխանությանը ոչինչ չէր խանգարի, որ Բադոյանին կրկին կալանավորեին, եթե վերջինս առաջադրվեր։ Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ այս համայնքում եւս ճնշի մյուս թեկնածուներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը

Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը Sat, 19 Sep 2026 22:15:35 +0400 Մի անգամ էլ եմ…

7 րոպե ago

Գիրքը գրադարանին է հետ վերադարձվել 132 տարի անց

Գիրքը գրադարանին է հետ վերադարձվել 132 տարի անց Sat, 19 Sep 2026 22:00:11 +0400 Միացյալ…

23 րոպե ago

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը Sat, 19 Sep 2026 21:45:36 +0400 Արդեն քանի…

37 րոպե ago

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում Sat, 19 Sep 2026 21:21:36 +0400 Այս տարվա հունվարին Շվեյցարիայի…

1 ժամ ago

Բան ու գործ թողնել ու Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է

Բան ու գործ թողնել ու Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է Sat, 19 Sep 2026…

1 ժամ ago

Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Sat, 19 Sep 2026 21:15:54…

1 ժամ ago