Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու

Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու

Sat, 19 Sep 2026 17:45:38 +0400


Վարչապետի, փոխվարչապետների, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և մի քանի հարյուրավոր այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան՝ որոշ դեպքերում գրեթե կրկնապատկվելով։ Կառավարությունն հինգշաբթի օրը հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նոր կարգավորումներով նախագահի բազային աշխատավարձի (83200 դրամ) գործակիցը կդառնա 32, սա նշանակում է, որ նրա աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1,5 միլիոնից դառնալով 2,6 միլիոն։ Վարչապետի բազային աշխատավարձի գործակիցը ևս սահմանվել է 32, ուստի նրա աշխատավարձը նույնպես կդառնա 2,6 միլիոն դրամ։

Փոխվարչապետի աշխատավարձը կդառնա 2,1 միլիոն դրամ, նախարարներինը, Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2 միլիոն դրամ, ՄԻՊ-ինը՝ 1,8 միլիոն դրամ։ Բարձրանալու են նաև Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, պատգամավորների աշխատավարձերը։ Օրինակ, ԱԺ նախագահը կստանա 2,4 միլիոն դրամ, պատգամավորը՝ 1,4 միլիոն դրամ։

Նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը շեշտակի բարձրանալու են, նկատեց.

«Այն, ինչ անում են նորմալ չէ: Աշխատավարձ ասվածը զուտ ֆինանսական կատեգորիա չէ, այն նաև կարգավիճակ է, այլ ոչ թե միայն փող, ես չեմ հիշում, որ թվականն էր, բայց մոտ 15 տարի այդ խնդիրը կար, հետո ընթացքում խնդիրը աստիճանակարգվեց, աշխատավարձերը կարգավորեցին, քանի որ կարգավիճակը խիստ կարևոր հանգամանք է համարվում:

Հայաստանում կա 12 աստիճանի աշխատավարձ, կրտսեր մասնագետից մինչև նախագահ: Օրենքը օրենք, սակայն կան նաև սոցիոլոգիական հետազոտություններ, որ եթե կրտսեր մասնագետի, կամ վարչության պետի աշխատավարձը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերից շատ է տարբերվում, ապա դա էականորեն ազդում է տվյալ աշխատակազմի աշխատանքի արդյունավետության վրա: Դրա վառ օրինակը պարգևավճարներն են, այն ոչ թե պետք է արգելվի, այլ ուղղակի պետք է կանոնակարգվի: Վարչապետը, կամ նախարարը դա չպետք է անեն իրենց սուբյեկտիվ ցանկությամբ: Դա էլ է կարգավիճակ: Եթե այն օրենքով կարգավորված չէ, և չկան օրենքով ամրագրված չափորոշիչներ, ապա այդ պարգևավճարներն էլ էականորեն ազդում են պետական մյուս աշխատողների աշխատանքի արդյունավետության վրա: Ես գիտեմ, որ հիմա պետական ապարատում շատ խիստ հսկողություն կա, և անգամ աշխատասենյակներում «ժուչոկներ» կան դրված, ամեն մի խոսքը վերահսկվում է, ապա կարող են իրենց հետաքրքրող հարցերից բացի նաև լսեն, թե աշխատակիցներն ինչ վերաբերմունք ունեն այդ երևույթի հանդեպ: Անհավասար աշխատավարձերը լուրջ սաբոտաժի են հանգեցնելու: Մարդիկ ուղղակի իրենց աշխատանքը կատարելու են, սակայն դա չի լինելու ստեղծագործական ու մասնագիտական լիարժեք աշխատանք: Աշխատավարձերի ու պարգևավճարների այդ անհասկանալի տարբերությունները քայքայում են աշխատանքի արդյունավետությունը, ստեղծելով ներքին կոնֆլիկտներ ու բախումներ, հատկապես, որ պաշտոնի բարձրացումներն էլ տեղի են ունենում սուբյեկտիվ, առանց մրցութային հստակ չափորոշիչների»:

Այս ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ թոշակները բարձրացրեց ընդամենը 10 հազար դրամով, նկատեցինք մենք. «Նախ թոշակները պետք է բարձրացնեին բյուջեի մասին օրենքով, այլ ոչ թե անհասկանալի ու ապօրինի ձևով: Այժմ հասկանալի չէ, թե թոշակները բյուջեի որ հոդվածով են բարձրացվել: Թոշակները բարձրացրին, ու մենք այդպես էլ չհասկացանք, այդ բարձրացումը սոցիալական հավասարության սկզբունքով եղավ, թե՞ մարդու ստաժը հաշվի առնելով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Sat, 19 Sep 2026 18:53:13…

25 րոպե ago

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից

Թե ինչ է լինում, երբ հանգուցյալը վախենում է դագաղից Sat, 19 Sep 2026 18:45:42 +0400…

32 րոպե ago

Երբեք չի եղել այսպես…

Երբեք չի եղել այսպես... Sat, 19 Sep 2026 18:39:45 +0400 Latest news from Secure News…

38 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը Գեղարքունիքի մարզում չի առաջադրվելու

«Ուժեղ Հայաստան»-ը Գեղարքունիքի մարզում չի առաջադրվելու Sat, 19 Sep 2026 18:35:46 +0400 Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի…

42 րոպե ago

Աբաս Արաղչին հորդորել է «կոկորդիլոսի արցունքներ չթափել»

Աբաս Արաղչին հորդորել է «կոկորդիլոսի արցունքներ չթափել» Sat, 19 Sep 2026 18:30:25 +0400 Իրանի ԱԳ…

47 րոպե ago

Եվրոպացի գործընկերներին զեկույցներ ենք ներկայացնելու և նշելու ենք, որ մեզ թիրախավորել են

Եվրոպացի գործընկերներին զեկույցներ ենք ներկայացնելու և նշելու ենք, որ մեզ թիրախավորել են Sat, 19 Sep…

1 ժամ ago