Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը

Sun, 20 Sep 2026 21:19:01 +0400


Այսօր ստացել ենք Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ նախագահ Քոչարյանի ուղերձը։ Ստորև հրապարակում ենք այն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։

Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։

Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։
Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները։

Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։

Ժամանակ չկա։

Ռոբերտ Քոչարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Իջեւանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում

«Հրապարակ». Իջեւանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում Tue, 22 Sep 2026 10:15:47 +0400 Իջեւան…

18 րոպե ago

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյանը կիսվել է իր մտքերով Tue, 22 Sep…

31 րոպե ago

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին

Թրամփը հայտնել է Բելառուսի հետ ծրագրված խոշոր գործարքի մասին Tue, 22 Sep 2026 10:00:15 +0400…

33 րոպե ago

«Հրապարակ». Արման Թաթոյանի հետ չունենք հակասություններ, սակայն ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում

«Հրապարակ». Արման Թաթոյանի հետ չունենք հակասություններ, սակայն ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում Tue, 22…

48 րոպե ago

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում Tue, 22 Sep 2026 09:30:29 +0400 Թուրքիայի Սիլիվրիի հանրապետական դատախազությունն…

1 ժամ ago

«Հրապարակ». Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը

«Հրապարակ». Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը Tue, 22 Sep 2026 09:15:18 +0400…

1 ժամ ago