Արցախի հայաթափման օրը ինչու որևէ խոսք չհնչեց
Mon, 21 Sep 2026 11:19:20 +0400
Արցախի հայաթափման օրը ՀՀ իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չհնչելու վերաբերյալ լրագրողի հարցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է՝ նշելով, որ Արցախի հայաթափման պատճառների մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ ավելի երկար ժամանակահատվածի։
Միքայելյանի խոսքով՝ Արցախի շուրջ տեղի ունեցած գործընթացները մեկ օրվա կամ մեկ իրադարձության հետևանք չեն, և դրանց ամբողջական պատկերը հասկանալու համար պետք է հետ գնալ մինչև 1994 թվական։
Նա նշել է, որ այդ ժամանակահատվածից մինչև Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները տարբեր մարդիկ և իշխանություններ ներգրավված են եղել գործընթացներում, և անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր ինչ դերակատարում են ունեցել։