Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները

Հայաստանի հավաքականի խաղին՝ մինչև 16 հազար դրամ․ որքան պետք է վճարեն երկրպագուները

Mon, 21 Sep 2026 14:45:42 +0400


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում երկու տնային հանդիպում է սպասվում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի վերջին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Լատվիայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ։

Առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին։ Հայաստանի մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը։ Հանդիպումը նախատեսված է Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի շրջանակում։

Հայաստանի երկրորդ տնային խաղը նախատեսված է սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին։ Այդ օրը մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Այսպիսով, ընդամենը երեք օրվա ընթացքում Երևանում տեղի կունենա Հայաստանի հավաքականի երկու պաշտոնական հանդիպում։

Որքա՞ն արժեն տոմսերը

Երկու խաղերի տոմսերը վաճառվում են առցանց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսերի պաշտոնական հարթակում։ Ֆիզիկական վաճառք նախատեսված չէ։

Տոմսերի արժեքը կախված է ընտրված տրիբունայից։

Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 1000-5000 դրամ։

Արևելյան տրիբունայում տեղերի արժեքը 4000-8000 դրամ է։

Արևմտյան տրիբունայի տոմսերը 12 000-16 000 դրամ են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

8 ժամ ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

8 ժամ ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

8 ժամ ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

9 ժամ ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

9 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

9 ժամ ago