Աշակերտներից մեկը զոհվել է․ նոր մանրամասներ՝ Թուրքիայից
Tue, 22 Sep 2026 11:30:59 +0400
Ավելի վաղ գրել ենք, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանի ավագ դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով 4 աշակերտ վիրավորվել է։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sözcü թերթին։
Հիշեցնենք, որ անհայտ անձը հրազենից անկանոն կրակ է բացել։
Հարձակման պատճառներն ու կրակողի ինքնությունը դեռ հայտնի չեն։