Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը
Tue, 22 Sep 2026 11:44:14 +0400
Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում օրերս բացել է հոբելյանական 40-րդ մասնաճյուղը՝ ավելի հասանելի դարձնելով
Բանկի ծառայությունները տարածաշրջանի բնակիչների համար։ Նոր մասնաճյուղը նախագծված է միջազգային
լավագույն ստանդարտներով՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և բարձրակարգ սպասարկում։
Ֆասթ Բանկի հաճախորդի փորձի կառավարման ծառայության ղեկավար Էլեն Խաչատրյանը նշել է, որ նոր
մասնաճյուղն ընդգրկում է Բանկի ծառայությունների ողջ փաթեթը․ «Ֆասթ Բանկում մեզ համար կարևոր է
յուրաքանչյուր հաճախորդի փորձառությունն ու հարմարավետությունը մեր մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկը
կարևորում է հաճախորդների գերազանց սպասարկումը։ Սիրով հրավիրում ենք մեր բոլոր հաճախորդներին Ապարանի
նորաբաց մասնաճյուղ, որտեղ սպասում են լուսավոր և հարմարավետ սպասարկման սրահ հագեցած ժամանակակից
տեխնոլոգիաներով։ Հավելենք նաև, որ Ապարան մասնաճյուղը գործում է 24/7 ժամային գրաֆիկով», – ասել է նա։
Ապարանի մասնաճյուղում հասանելի են բանկային բոլոր ծառայությունները՝ վարկավորումից ու ավանդների
ձևակերպումից մինչև արագ փոխանցումներ և 24/7 ինքնասպասարկման հնարավորություն։ Ֆասթ Բանկը
շարունակում է իր ռազմավարական զարգացումը՝ տարածաշրջանի բնակիչներին հասանելի դարձնելով Բանկի
ծառայությունները միաժամանակ զարգանալով նաև թվային տիրույթում։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ,
հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։