Սերժ Սարգսյանի ժամանակ երգիչներիս հոնորարները 100-150 հազար դրամ էին

Սերժ Սարգսյանի ժամանակ երգիչներիս հոնորարները 100-150 հազար դրամ էին

Tue, 22 Sep 2026 17:45:09 +0400


Երեկվանից հանրությունը քննարկում է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը, որը նվիրված էր Անկախության 35 ամյակին, և այն չափազանց «չաղլիկ» հոնորարները, որ ստացել են երգիչները: Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր, որ Թաթա Սիմոնյանը Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 3 երգ երգելու համար ստացել է 20 միլիոն դրամ, ԱՄՆ-ից հատուկ այս առիթով Երեւան եկած Արման Հովհաննիսյանը՝ 17 միլիոն դրամ: «Կարեն Սևակ բենդին» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին տրվել է 13 միլիոն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն, Իվետա Մուկուչյանին ու Արամ MP-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին և Հասմիկ Թորոսյանին՝ 2 միլիոն 700 հազար դրամ, հաղորդավար Խորեն Լևոնյանին՝ 3 միլիոն 600 հազար, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ:

Չնայած այն հանգամանքին, որ երգիչ Մգեր Արմենիան այլեւս նախկին ընդդիմադիրը չէ` Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուն է դարձել, սակայն իշխանությունները նրան ըստ արժանվույն «չեն գնահատում»` նման համերգների չեն հրավիրում և միլիոնների հոնորարները իվետաներին ու թաթաներին է բաժին հասնում:

Մգերից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ իրեն չեն վստահում, չեն հրավիրում նման համերգների, չէ որ ինքը հանուն այս իշխանությունների այդքան լուտանքների է արժանանում: Նա ասաց. «Թե ինչու ինձ չեն հրավիրում, այդ հարցը պետք է կազմակերպիչներին տաք, ինձ համար մեկ է: Եթե ինձ առաջարկեին` ես կերգեի, բայց չեն առաջարկել, իսկ թե ինչու չկա առաջարկ, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, չեմ կարծում, որ կա մի այնպիսի արտիստ, ով կհրաժարվի երգել: Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին, ապա եթե ես սատարում եմ խաղաղության օրակարգը, դա հո չի՞ նշանակում, որ պիտի պարտադիր ես էլ երգեմ: Ես սատարում եմ խաղաղության օրակարգը, դա ինձ համար ամենակարևորն է: Իսկ թե այդ համերգներին ովքեր կերգեն, ովքեր չեն երգի, դա այլ հարց է: Եթե մի բան եմ անում, դա հո չի՞ նշանակում, որ պարտադիր ինչ-որ բան պիտի ակնկալեմ: Միայն թե խաղաղություն լինի, պատերազմ տեղի չունենա, ինձ համար դա է կարևորը: Ես շատ վատ եմ վերաբերվում պատերազմ հրահրողներին: Ինչ վերաբերում է համերգի բովանդակությանը, ապա ինձ հետաքրքիր չէ, թե ով ինչ երգ է երգել, դա իմ գործը չէ»:

Մգեր Արմենիան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Անկախության օրվան նվիրված համերգներին երգել է, մենք հետաքրքրվեցինք` որքա՞ն հոնորար է ստացել այդ տարիներին` Անկախության օրվա համերգին երգելու համար. «Ես միշտ էլ երգել եմ: Այն ժամանակ շատ չնչին հոնորար էին տալիս: 100 հազար դրամ, 50 հազար դրամ, փոքր թվեր են եղել, նման աստղաբաշխական թվեր չի եղել, երեկվա համերգի թվերը ոնց որ հարսանիքի թվեր լինեին: Այն ժամանակ բոլոր համերգներին` 100-150 հազար դրամ հոնորար էին տալիս, դե ինչ արած»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

18 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

25 րոպե ago

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային Thu, 05 Nov 2026 17:51:31 +0400 Latest…

26 րոպե ago

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել Thu, 05 Nov 2026…

30 րոպե ago

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից Thu, 05 Nov…

42 րոպե ago

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը Thu, 05 Nov 2026 17:30:36 +0400 Ֆրանսիայում հայտնաբերվել…

47 րոպե ago