Ուրանի հանքավայր է հայտնաբերվել
Tue, 22 Sep 2026 21:00:29 +0400
Սաուդյան Արաբիայում՝ Մեդինայի շրջանում հայտնաբերվել է ուրանի հանքավայր։ Հանքավայրը կարող է պոտենցիալ կերպով պարունակել 110 միլիոն տոննա ուրանի հանքաքար։ Այս մասին հայտնում է The National News-ը։ Այս մասին հայտնել է այդ երկրի Էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուազիզ բեն Սալմանը՝ Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի կոնֆերանսի ժամանակ։
Հանքավայրը պարունակում է նաեւ հազվագյուտ այլ էլեմենտներ։ Հանքավայրը կարող է դառնալ հատկապես հազվագյուտ էլեմենտներ պարունակող ամենից նշանակալի հանքավայրերից մեկն աշխարհում։Սաուդյան Արաբիա-Միացյալ Նահանգներ միջուկային ապագա գործակցության ֆոնին՝ հանքավայրը կարող է նաեւ շահագործվել, հատկապես որ սաուդական միապետությունը հետաքրքրված է միջուկային էներգետիկայի ոլորտով։