«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

Wed, 23 Sep 2026 10:25:51 +0400


Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ դպրոցը վերջին շրջանում վերածվել է ՔՊ կուսակցության գրասենյակի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս դպրոցի շրջանավարտ է: Երկար տարիներ այս դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է նաեւ նրա հայրը` Վովա Փաշինյանը: Երկար տարիներ դպրոցի տնօրենն էր Աշոտ Փաշինյանը, որն ազգակցական կապ չունի ՀՀ վարչապետի հետ: Սակայն մեկ տարի առաջ տնօրենի աթոռին նստեց Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին` Մանե Ղազումյանը: Միայն այս դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները բավական են՝ հասկանալու համար, որ գործ ունենք իշխանությանը հաճոյացող մի շարքային ՔՊ-ականի հետ: Տիկին Ղազումյանը ոչ միայն ակտիվ նիկոլական է, այլեւ իր ղեկավարած դպրոցը վերածել է ՔՊ-ի շտաբի կամ ՔՊ կուսակցության գրասենյակի:

Դպրոցի մանկավարժները մեզ պատմեցին, որ միայն վերջին օրերին մի քանի ՔՊ-ականներ ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ են դպրոց այցելել: Սեպտեմբերի 3-ին դպրոց է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, օրեր առաջ դպրոցում մանկավարժների հետ հանդիպում են ունեցել մարզպետ Հայկ Ղալումյանն ու քաղաքապետ Արթուր Ճաղարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իջեւանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, եւ ՔՊ-ական մարզպետն ու քաղաքապետն արդեն ակտիվ քարոզարշավի մեջ են` բարեկարգում են քաղաքն ու մարզը, դպրոցներ են այցելում, քաղաքացիների հետ են հանդիպում եւ տարբեր հարցեր լուծում: Չնայած այս տարիներին այդ նույն քաղաքապետն ու մարզպետը ոչ մի անգամ որեւէ դպրոց «առանց պատճառի» չեն այցելել: Մեր աղբյուրն ասաց նաեւ, որ դպրոցում տնօրեն Ղազումյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանին քննադատելու հարցում տաբու է դրված` արգելված է, ուսուցիչները չեն կարողանում ազատ արտահայտվել եւ գեթ մեկ քննադատական խոսք հնչեցնել իշխանությունների կամ Փաշինյանի հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում

Նույն դպրոցում միանգամից 27 երկվորյակ է սովորում Thu, 24 Sep 2026 21:30:52 +0400 Թուրքիայի Իզմիր…

16 րոպե ago

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում

Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում Thu, 24 Sep 2026 21:15:09 +0400 Սկսվել է…

31 րոպե ago

Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել

Թուրքական գրաքննությունը շրջանցել է ու ծիծաղը վշտի միջից ներկայացրել Thu, 24 Sep 2026 21:00:17 +0400…

46 րոպե ago

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի

Ժողովրդավարություն` ըստ ՔՊ-ի Thu, 24 Sep 2026 20:45:20 +0400 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն կառավարում…

1 ժամ ago

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո

Պուտինին հրավիրել ենք մասնակցելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին․ Մարկո Ռուբիո Thu, 24 Sep 2026 20:30:46 +0400…

1 ժամ ago

«Ամեն ինչ կախված է մեզնից»․ Սպերցյանը՝ Լատվիայի դեմ հանդիպման մասին

«Ամեն ինչ կախված է մեզնից»․ Սպերցյանը՝ Լատվիայի դեմ հանդիպման մասին Thu, 24 Sep 2026 20:29:43…

1 ժամ ago