«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը

Thu, 24 Sep 2026 08:00:59 +0400


Օրերս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի վրա է պատասխանատվությունը, որ ՔՊ-ն մեծամասնություն ունեցավ ԱԺ-ում, քանի որ իրենք առաջարկել էին միավորվել` չէին համաձայնել:

Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական փուլում տարբեր կազմակերպությունների զուգահեռաբար սոցհարցումներ է պատվիրել: Այդ մասնագիտացված կազմակերպությունները հայկական ավանդական սոցհարցումների ձեւով չեն աշխատում` մի քանի տվյալ ստանալով: Յուրաքանչյուր եզրակացություն մոտ 100 էջից կազմված մանրակրկիտ զեկույց էր, չափվում էին ոչ միայն դաշտում առկա ուժերի եւ անհատների ռեյտինգները, հակառեյտինգները, այլ նաեւ տարբեր կոնֆիգուրացիաների դեպքում ստացվելիք արդյունքը:

Նարեկ Կարապետյանի հանդիմանությունն ավելի շատ ուղղված էր Արման Թաթոյանին, որի մասով ստացված տվյալները բազմիցս ներկայացվել են իրեն: Ըստ բոլոր հարցումների, «Միասնության թեւերը» չէր հաղթահարում 3-3,5 տոկոսի շեմը, սակայն, զարմանալիորեն, երբ միավորվում էր «Ուժեղ Հայաստանի» հետ, առնվազն 4 տոկոսի կոնսոլիդացիոն քվե էր ապահովում միավորված ուժի համար, ուստի ամենից շատ բանակցել են Արման Թաթոյանի հետ` փորձելով համոզել, որ միանա իրենց: Բանակցությունների ընթացքում Թաթոյանի տրամադրվածությունը մի քանի անգամ փոխվել է, բայց համաձայնություն այդպես էլ չի կայացել, ուստի արմատական ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը` փոշիացնելով ընտրողների ձայները եւ նպաստելով Փաշինյանի վերարտադրությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

2 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

2 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

3 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

3 ժամ ago