Քուվեյթից ու Կատարից ստացված գումարները․ հայտնի է՝ որքանն է ծախսվել

Քուվեյթից ու Կատարից ստացված գումարները․ հայտնի է՝ որքանն է ծախսվել

Thu, 24 Sep 2026 12:07:05 +0400


Քուվեյթում և Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները 2026 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում այդ երկրների կողմից ստացել են ընդհանուր 65,3 մլն դրամի նվիրատվություն։ Ֆինանսական միջոցները նախատեսվել են դիվանագիտական ներկայացուցչությունների ընթացիկ գործունեությունն ապահովելու և անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ստացված գումարից հաշվետու ժամանակահատվածում օգտագործվել է 37,5 մլն դրամ։ Նվիրատվությունների ստացման և դրանց հաշվին իրականացված ծախսերի տվյալները նախատեսվում է ներառել 2026 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշներում։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները կավելանան 65,3 մլն դրամով, մինչդեռ ծախսերի աճը կկազմի 37,5 մլն դրամ։ Այս երկու ցուցանիշների տարբերության արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի մոտ 27,8 մլն դրամով։

Փաստաթղթի համաձայն՝ Քուվեյթից և Կատարից ստացված միջոցներն ուղղվել են այդ երկրներում գործող ՀՀ դեսպանությունների ընթացիկ կարիքների ապահովմանը։ Միաժամանակ, նախագծում հստակեցված չէ, թե հատկապես ինչ ուղղություններով են ծախսվել հատկացված գումարները։ Մասնավորապես, չի ներկայացվում՝ միջոցներն օգտագործվել են դեսպանությունների վարձակալության, կոմունալ վճարների, ներկայացուցչական ծախսերի, թե այլ ընթացիկ կարիքների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

4 ժամ ago

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400 Vogue-ի բրիտանական տարբերակը…

4 ժամ ago

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն Sat, 28 Nov 2026 23:23:42 +0400 Ուկրաինան պատրաստ…

4 ժամ ago

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

4 ժամ ago

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400…

4 ժամ ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

5 ժամ ago