Զանգվածային տարհանում՝ Մոսկվայի բուհերում․ ահաբեկչությո՞ւն է
Thu, 24 Sep 2026 16:00:13 +0400
Մոսկվայի համալսարաններից լայնածավալ տարհանում է տեղի ունեցել, որի ընթացքում ուսանողներ են դուրս բերվել ՌԴ մայրաքաղաքի առնվազն վեց ուսումնական հաստատություններից։
Տարհանումը եղել է Ռուսաստանի Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիայի համալսարանում, ԳԻՏԻՍ-ում, Կրթության պետական համալսարանում և Մոսկվայի պետական սպասարկման և տեխնոլոգիայի համալսարանում։
ԳԻՏԻՍ-ը հայտնել է, որ իր շենքը ականապատված է, մինչդեռ մյուս համալսարաններում տարհանման պատճառները դեռևս անհայտ են։