«Հրապարակ»․ Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու

«Հրապարակ»․ Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու

Fri, 25 Sep 2026 08:20:08 +0400


Իշխանության կողմից գործադրված տարատեսակ ճնշումների հետեւանքով Դիլիջան համայնքի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 8 անդամներից միայն երկուսն են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույն կուսակցությունից կրկին ավագանու թեկնածու առաջադրվել։

Այդ երկու անձը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների առաջադրված ցուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանն են։ Մյուսները որոշել են «շառից, փորձանքից, իշխանության զայրույթից հեռու լինել»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մի մասը ցանկացել է քաղաքական այս պրոցեսներից հեռու մնալ․ «Հիմա այլ գործերով են՝ այլ զբաղվածություն ունեն, նրանց մի մասն ավելի շուտ էր մանդատը վայր դրել։ Սարգիս Սահակյանն էլ ի սկզբանե ավագանիում չի եղել, հետո է դարձել ավագանու անդամ։ Մեզ մոտ որոշակի խառը փոփոխություններ են եղել։ Նոր առաջադրված ցուցակի երրորդ համարը Նելլի Ամիրյանն է, որն էլի մեր թիմից է, բայց նախկինում չի առաջադրվել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

6 ժամ ago

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400 Vogue-ի բրիտանական տարբերակը…

6 ժամ ago

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն Sat, 28 Nov 2026 23:23:42 +0400 Ուկրաինան պատրաստ…

6 ժամ ago

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

6 ժամ ago

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400…

7 ժամ ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

7 ժամ ago