«Հրապարակ». Մենք լրիվ այլ զեկույցի էինք սպասում

«Հրապարակ». Մենք լրիվ այլ զեկույցի էինք սպասում

Fri, 25 Sep 2026 11:45:54 +0400


Կառավարությանը կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայ առաքելական եկեղեցու մասին զեկույց է հրապարակել, որով Փաշինյանը փաստացի նոր թափով է սկսում Մայր Աթոռի դեմ իր կռիվը։ Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որով իբրեւ թե արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած «ճգնաժամը»։

Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների հակաեկեղեցական հերթական քայլին, նկատեց. «Մենք, ճիշտն ասած, լրիվ այլ զեկույցի էինք սպասում: Օրինակ` թե վերջին ութ տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներով ինչու է աճել երկրի արտաքին պարտքը, ինչի վրա են ծախսվել այլ ահռելի վարկերը, որոնք վերցրել է պետությունը: Զեկույցի էինք սպասում, թե երբ է վերջապես կառուցվելու մետրոյի Աջափնյակ կայարանը, Աշտարակում ակադեմիական քաղաք էին կառուցում, զեկույցի էինք սպասում դրա վերաբերյալ` ի՞նչ եղավ այդ քաղաքը: Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին էինք ուզում նաեւ լսել, ի՞նչ նորություն կա: Ցավոք սրտի, այս տգետները վերջին տարիներին ձախողել են բոլոր ոլորտները: Անգամ խորհրդարանական ընտրությունների խայտառակ պարտությունից հետո, երբ այդքան վարչական ռեսուրս կիրառեցին, թոշակները բարձրացրին ընտրության շեմին, նրանք դեռ համարձակվում են սպառնալ Եկեղեցուն: Հազիվ 49 տոկոս ձայն հավաքած իշխանությունն իրավունք ունի՞ խոսելու բարեվարքության մասին, երբ զբաղվել է մանդատագողությամբ՝ 60 հազար քվե ոչնչացնելով: Ինձ համար ամենացավալին այն է, որ անվտանգության համակարգն են ոչնչացրել եւ կրթական ոլորտը: Այսօր ադրբեջանական զորքերը մեր սուվերեն տարածքում են` Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ այլն: Կրթական համակարգի մասին խոսելն էլ ավելորդ է: 15 տարեկան երեխաները, պարզվում է, ամենացածր կրթամակարդակի վրա են, մեղմ ասած` անգրագետ են, կարդում են եւ չեն հասկանում, թե ինչի մասին են կարդում: Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության պատկերն է: Դպրոցից հանեցին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թվաց, թե մնացյալ առարկաներում պետք է առաջընթաց գրանցեին, սակայն պարզվեց, որ բոլոր առարկաների պարագայում սարսափելի իրավիճակ է, երեխաները դպրոց են գնում, բայց ամենատարրական բաները չեն հասկանում, այսինքն` սովորում են, բայց չեն սովորում: Այս ամենի պատճառներից ամենագլխավորն այն է, որ մատաղ սերունդը տեսնում է, որ ինչ-որ միջակություն, առանց բարձրագույն կրթության, կարողացել է վարչապետ դառնալ, բարձր աշխատավարձ ստանալ, դրանով չբավարարվել, նորից բարձրացնել աշխատավարձը, այն կրկնապատկելով, պարգեւավճարներ է ստանում եւ իր շուրջը հավաքել է անկիրթ ու տգետ ինչ-որ մարդկանց: Խոսում է բարեվարքությունից։ Ես իրեն խորհուրդ կտամ իրենից եւ իր՝ տիկին ասեմ, ինքը կհասկանա, թե ում նկատի ունեմ, որովհետեւ իրենք ամուսնալուծված են, չհասցրին ամուսնանալ, ամուսնալուծվեցին: Փաշինյանին նաեւ խորհուրդ կտամ իր դուստրերի եւ զավակի բարեվարքությամբ հետաքրքրվի, եթե նա սկսի զբաղվել նրանցով, հերթն ուրիշներին չի հասնի: Նա այլոց բարեվարքության մասին խոսելու որեւէ իրավունք չունի թե՛ բարոյապես, թե՛ իրավական տեսանկյունից: Գաղտնիք չէ, թե Եկեղեցին եւ պետությունը որքան անկախ են իրարից: Վեհափառի կողմից Եկեղեցին հրաշալի ձեւով կառավարվում է, հակառակ այն խոչընդոտներին, որոնք Փաշինյանն է իրականացնում: Վեհափառն անգամ հովվապետական այցերով չի կարողանում երկրից դուրս գալ, սակայն իր աշխատանքն անում է շատ լավ ձեւով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…

6 րոպե ago

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով Mon, 19 Oct…

8 րոպե ago

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա Mon, 19 Oct 2026 12:30:00 +0400 Իսրայելի իրավապահ…

16 րոպե ago

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել Mon, 19 Oct 2026…

37 րոպե ago

Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ

Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ Mon, 19 Oct 2026 12:00:31 +0400…

46 րոպե ago

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն

Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն Mon, 19 Oct 2026 11:45:20 +0400 Փարիզը պատրաստվում է ֆուտբոլային…

1 ժամ ago