Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում

Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում

Fri, 25 Sep 2026 14:15:26 +0400


Էդ որ թուրքական հանդիպում- սրտիկներից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Եկեղեցին «բռնազավթված է», ի՞նչ եք մտածում։ Եկեք մի պահ հետ գնանք։ Երբ դպրոցից հանվեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ ի՞նչ էիք մտածում։ Երբ հարձակում սկսեց մեր խաչքարերի, եկեղեցական ժառանգության ու ազգային հիշողության դեմ, դա Գարեգին Բ-ի դեմ պայքա՞ր էր։ Երբ Եկեղեցին սկսեցին ներկայացնել որպես մի կառույց, որի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես քաղաքական հարմարությունն է թելադրում, դա՞ էլ Գարեգին Բ-ի դեմ էր։ Երբ մեր Եկեղեցու հետ վարվում են այնպես, ինչպես հակառակորդին է հաճո, դա ոչինչ չի՞ ասում։

Իսկ հիմա՝ բարեփոխում է սիրտը ուզում։ Հակասահմանադրական նոր փորձարկում։ Նոր «փրկություն» մի բանից, որի կարիքը, չգիտես ինչու, հանկարծ հենց իշխանությունն է հայտնաբերել։ Միայն թե ինչ-որ բան տարօրինակ է։ Եթե պայքարը մեկ մարդու դեմ է, ինչո՞ւ է ճանապարհին անընդհատ հայտնվում ամբողջ Եկեղեցին։ Եկեղեցին հայ ժողովրդի հավաքական աղոթատեղին է։ Այն միայն պատերն ու գմբեթները չեն։ Եկեղեցու դեմ ուղղված հարվածը հնարավոր չէ առանձնացնել ժողովրդից։ Գուցե այստեղ խնդիրը կաթողիկո՞սը, Եկեղեցի՞ն չէ։ Գուցե խնդիրը հենց այն ժողովուրդն է, որը դարերով այդ եկեղեցու մեջ ոչ միայն մոմ է վառել, այլև իր ինքնությունն է պահել։ Հայ է մնացել։ Ու եթե այդպես է, ապա հարցը պետք է դրվի ոչ թե ՝ Փաշինյանը Եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի դե՞մ է, այլ՝ ո՞ւմ դեմ է նա իրականում պայքարում։ Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում։
Ամենակարևորը՝ ում թելադրանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

19 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

34 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

49 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

1 ժամ ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

1 ժամ ago

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման Sun, 08 Nov 2026 18:45:12 +0400 Ռուսաստանի 10 շրջաններ…

2 ժամ ago