Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն

Բաքվում նեղվել են Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումից ու էլի «կպել» Հայ եկեղեցուն

Fri, 25 Sep 2026 16:52:34 +0400


Պաշտոնական Բաքուն Գախի շրջանում գտնվող Քյուրմուկ եկեղեցու վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումը համարում է տարածքային պահանջներ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները։

ԱԳՆ-ում նշել են, որ պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է երկու երկրների միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն։

Նախարարությունը նաև անընդունելի է անվանել Ադրբեջանի տարածքում աշխարհագրական և պատմական տեղանունների այլ անվանումներով օգտագործումը։

«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Վրացական կողմի նմանատիպ վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամենակարևոր հիմքերից մեկն է: Հետևաբար, Վրաստանի պատրիարքարանի դիրքորոշումը, որը ներառում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, անհասկանալի է», – ասվում է հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը ընդգծել է, որ կրոնական կազմակերպությունները պետք է խուսափեն այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։

«Այս առումով, Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայ եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևել նրա օրինակին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են կազմում», – նշել են գերատեսչությունում՝ հերթական անգամ անհեթեթ մեղադրանքներ հասցեագրելով նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

19 րոպե ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

24 րոպե ago

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը Mon, 09 Nov 2026…

31 րոպե ago

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին Mon, 09 Nov 2026 22:47:58 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

37 րոպե ago

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան Mon, 09 Nov 2026 22:43:01 +0400 Արամ Մելիքյանը…

42 րոպե ago

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

44 րոպե ago