Մանկավարժականը սկսել է Փաշինյանի գաղափարների տարածումը

Մանկավարժականը սկսել է Փաշինյանի գաղափարների տարածումը

Fri, 25 Sep 2026 20:22:41 +0400


Մենք տեղեկացանք, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Արգիշտի Առաջին արքայի անվան N 61 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը կնքել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով նպաստել կրթության որակի և ուսումնական գործընթացի զարգացմանը:

Կողմերը նախատեսել են իրականացնել համատեղ ծրագրեր ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև աջակցել սովորողների ուսումնառական և հետազոտական հմտությունների զարգացմանը։ Հուշագրով նախատեսվում է իբրև խթանել ԲՏՃՄ ոլորտի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունները, կազմակերպել համատեղ սեմինարներ, դասախոսություններ և նախագծային աշխատանքներ, ինչպես նաև իրականացնել հետազոտական և կրթական նախագծեր։

Մանկավարժականի մեր աղբյուրն ասում է, որ նման համագործակցություններով իրականում բուհը փորձում է միջամտել դպրոցների աշխատանքին, մասնավորապես` ուսուցիչների դասավանդման մեթոդներին, նրանց կողմից առաջ քաշվող թեմաներին, խոսույթին, փոխանցած գիտելիքներին և այլն: Օրինակ, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն խոսել է այն մասին, որ կան դպրոցներ, որտեղ հայոց լեզվի կամ պատմության ուսուցիչները հանդգնում են խոսել Արևմտյան Հայաստանի` Մուշի, Վանի մասին, և անգամ համարձակվում են աշակերտներին ասել` «դուք պետք է մեծանաք, հզորանաք, որ Արախը հետ գրավեք»: Նա կարծում է, որ պետք է նման մանկավարժներից ազատվել եւ դպրոցում պետք է հաստատվի իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը ուտել-խմել-պարել-երգելու գաղափարախոսություն է` ոչ պատմություն է ճանաչում, ոչ հիշողություն, ոչ հայկական արժեքներ ու հայկական երազանք: Այս քայլերով Մանկավարժականը փորձում է տարածել փաշինյանական ապագաղափարական եւ ապահայկական գաղափարախոսություն եւ կանխել ուսուցիչների հայրենասիրական մոտեցումները: Այնպես անել, որ վերջիններս աշխատեն վարչապետի ծրագրով` միայն մանկուրտներ դաստիարակեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Sun, 08 Nov 2026 13:00:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

4 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Sun, 08 Nov 2026 12:45:39 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

20 րոպե ago

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

35 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

38 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

50 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

1 ժամ ago