«Նախաքննության գաղտնիք»․ ինչ սպասել նոր եթերաշրջանում

«Նախաքննության գաղտնիք»․ ինչ սպասել նոր եթերաշրջանում

Fri, 25 Sep 2026 21:00:20 +0400


Ռուսական «Նախաքննության գաղտնիք» դետեկտիվ հայտնի հեռուստասերիալը, որը 25 եթերաշրջան, այսինքն՝ քառորդ դար շարունակ կարողանում է իր վրա սեւեռված պահել հեռուստադիտողի ուշադրությունը, պարզվում է՝ ունենալու է նոր՝ 26-րդ եթերաշրջան։ Առանձնապես կարեւոր գործերով ավագ քննիչ Մարիա Շվեցովան, այլ խոսքով ասած՝ վերադառնում է։

Պետք է արժանին մատուցել սերիալի ստեղծագործական թիմին, որովհետեւ ռուսական կինոյում նման երեւույթը կարելի է համարել խիստ եզակի։ Նկարահանումներն ընթանում են ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում եւ Լենինգրադի մարզում։ Ռեժիսորն է՝ Միրոսլավ Մալիչը։ Նոր եթերաշրջանը խոստանում է լինել հետաքրքիր, դիտարժան ու գրավիչ եւ ոչ միայն քրեական գործերի բացահայտումներով։ Հեղինակները որոշել են զգալիորեն ընդլայնել հերոսների անձնական կյանքի պատմությունները, թարմացնել քննչական բաժանմունքի կազմը։ Սպասվում է, որ նոր սեզոնի պրեմիերան կլինի մինչեւ աշնան վերջ։ Կենտրոնական տեղում, բնականաբար, Մարիա Շվեցովայի եւ Օլեգ Պլատոնովի հարաբերություններն են լինելու՝ քրեական բացահայտումներին զուգահեռ։

Հիշեցնենք, որ Շվեցովայի կերպարը մարմնավորել է Աննա Կովալչուկը, Պլատոնովինը՝ Ալեքսեյ Կոմաշկոն։ Հերոսների հարաբերությունները դուրս են գալիս նոր հարթություն։

Բնականաբար, հարաբերություններում հայտնվում է բավականին ծանրակշիռ խնդիր՝ ասպարեզ է մտնում Պլատոնովի արդեն հասուն դուստրը։ Պլատոնովը կանգնում է երկընտրանքի առաջ՝ մասնագիտական պա՞րտք, թե՞ հայրական ծնողական պատասխանատվություն եւ պարտավորվածություն։ Անշուշտ, դա չի կարող չանդրադառնալ նաեւ հերոսի անձնական կյանքի եւ հուզական ֆոնի վրա։ Սերունդների հակադրությունը դրսեւորվում է նոր ձեւով՝ Մարիա Շվեցովայի դստեր՝ Զլատա Շվեցովայի կերպարով։ Դերը մարմնավորել է Զլատա Կովալչուկը։ Զլատան հրապուրվում է ռոք երաժիշտով, եւ դա առաջացնում է մոր անհանգստությունն ու տագնապը։

Փոփոխություններ են կատարվում նաեւ քննչական բաժանմունքում։ Բաժանմունքը ղեկավարելու է նոր բարձրաստիճան քննիչ՝ Վասիլի Կալաչը, որի կերպարը մարմնավորելու է Իլյա Շակունովը։ Սերիալը ստեղծողները շատ բան չեն բացահայտում, սակայն խոստանում են, որ նոր քրեական գործեր են բացահայտվելու, եւ հանդիսատեսը, հաստատ, ձանձրանալու առիթ չի ունենալու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

20 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

23 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

36 րոպե ago

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա

Հակառակորդը չի կարող խոչընդոտել մեզ սպառազինություններ արտադրել․ իրանցի պաշտոնյա Sun, 08 Nov 2026 12:00:38 +0400…

50 րոպե ago

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը

Ձյուն կտեղա․ առաջիկա օրերի եղանակը Sun, 08 Nov 2026 11:45:32 +0400 Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում

Արտակարգ իրավիճակ․ խոշոր հրդեհ՝ ավտոտնակում Sun, 08 Nov 2026 11:37:04 +0400 Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին,…

1 ժամ ago