«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս

Sat, 26 Sep 2026 08:00:59 +0400


ՔՊ-ականներն անհամբերությամբ սպասում են եւ հրճվանքով խոսում են այն մասին, որ շուտով Էդգար Ղազարյանը կլքի խորհրդարանը ու բանտ կգնա, քանի որ դատարանը նրան ազատազրկելու դատավճիռ է կայացնելու, եւ իրենք էլ կազատվեն նրա սուր ելույթներից։

Դեռ մեկ ամիս առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատարանը մեղավոր ճանաչեց եւ հրապարակեց մեղադրական վերդիկտ, ապա արագացված ռեժիմով դատավճիռ կայացրին՝ ՍԴ դատավորներին արատավորելու շինծու եւ ծիծաղելի գործով` Քրօր․-ի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։ Ղազարյանն այդ հայտարարություններով քննադատել էր ՍԴ դատավորներին՝ Անկախության հռչակագրին վերաբերող հայտնի որոշումից հետո։ Նա օգտագործել էր «զավակին խժռող ծնող» ձեւակերպումը, որտեղ չկա արատավորման տարր, կա գնահատական, եւ այս քրվարույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում է։

Ուշագրավ է, որ Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից մեկը, ինչն օրենքի պահանջ է, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։ Հոկտեմբերի 1-ին այս գործով նիստ է նշանակված, մեղադրողը պետք է պատժաչափ առաջարկի, եւ չի բացառվում, որ հապճեպ որոշում կայացնեն: Եթե դա լինի ազատազրկում, ապա դատախազը պետք է գնա ԱԺ` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, որից հետո պատգամավորին կարող են բանտ տանել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Sat, 26 Sep 2026 10:00:04…

7 րոպե ago

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում Sat, 26 Sep 2026 09:45:58 +0400…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել Sat,…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք Sat, 26 Sep 2026 09:15:24 +0400…

52 րոպե ago

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400 Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար Sat, 26 Sep 2026 08:45:24 +0400 Իրավապահները…

1 ժամ ago