«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս

«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս

Sat, 26 Sep 2026 12:15:07 +0400


Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ասպրամ Հայրապետյանը մեզ ահազանգել է․ «Հաղարծին գյուղում խմելու ջուրը ծանր եւ աղետալի վիճակում է։ Ջրից սարսափելի տհաճ հոտ է գալիս, խոշոր միջատների, մկան, գորտի մնացորդներ, տերեւներ, փայտի կտորներ են գալիս, շատերը շշերով ջուր են բերում Դիլիջանի եւ Իջեւանի հասարակական վայրերի ցայտաղբյուրներից»։

Հետաքրքրվեցի Դիլիջան համայնքի՝ բնակչությամբ ամենամեծ գյուղի՝ շուրջ 4 հազար բնակիչ ունեցող Հաղարծինի խմելու ջրի վիճակով։ Պարզվեց, որ ջրի որակը շատ վատն է, կարելի է ասել՝ աղետալի։ Բնակիչներն ասացին, որ գյուղը խմելու ջուր է ստանում 2 փոքր եւ 1 մեծ ջրամբարից, որոնցից 2-ը բաց են, այսինքն՝ բացի անձրեւներից եւ ձյունից, կարող է փոշի, կեղտ, թռչուններ ու կենդանիներ ընկնեն։ Օրինակ, դեպք է եղել, որ լողանալիս ջրից տավարի մեզի ծանր հոտ է եկել, դրանից զզվելով՝ մարդիկ լոգանքը կիսատ են թողել։ Եղել են դեպքեր, որ իրենց ծորակից ծանր հոտով ջուրը խմելուց հետո բնակիչը շուրջ մեկ շաբաթ վատ է զգացել, դեղորայք ստացել, ստիպված՝ խանութներից տարաներով խմելու ջուր է գնել։ Հիմա հաճախ խմելու ջուր են բերում գյուղից դուրս գտնվող Ռիմայի աղբյուրից կամ խանութներից են ջուր գնում։

Հաղարծինի բնակչությանը խմելու ջուր է մատակարարվում համայնքապետարանի միջոցով։ Գյուղի խմելու ջրի հիմնական ակունքները մակերեսային ջրեր են, որոնք տեղումներից հետո պղտորվում են։ Խմելու ջրի ակունքները գտնվում են Դիմաց սար տեղանքում, որտեղ Հաղարծինի բնակիչ սարվորները խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, հավեր են պահում։ Այդ անասնաֆերմաների տերերը ծակել են Հաղարծին գյուղը սնուցող ջրատարը, օգտագործում են ջրատարի ջուրը։ Բնակիչների վկայությամբ՝ անասնաֆերմաներից հոսող կոյուղաջրերը, կովերի արտաթորանքը խառնվում են կիսաբաց խողովակով հոսող` Հաղարծին գյուղը սնուցող խմելու ջրատարին։ Դա է խմելու ջրի վատ հոտի պատճառը։ Բնակիչներից մեկը պատմեց, որ մի քանի տարի առաջ իրենց տան խմելու ջրագծի խողովակը խցանվել էր, այն բացելու համար ավտոմեքենայից մեծ ճնշման տակ օդ են մղել ջրատարի մեջ, այնտեղից դուրս է թռել գորտի ջախջախված մարմին։

Հաղարծինի խմելու ջրի վիճակի մասին պարզաբանում ստանալու համար բազմիցս զանգահարել եմ Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանին։ Սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին։ Զանգահարեցի նաեւ ՔՊ կուսակցությունից Դիլիջանի ավագանու անդամ, Հաղարծինի բնակիչ Նարեկ Հարությունյանին, որը հայրենի գյուղում հացի փուռ է աշխատեցնում։ Հարցրի, թե գյուղի խմելու ջրի մատակարարման հետ կապված՝ վերջին տարիներին ինչ աշխատանքներ են կատարվել, ինչպիսին է խմելու ջրի որակը։ Ասաց, որ 2023 կամ 2024 թվականին Հաղարծինի խմելու ջրի ներքին ցանցի մի մասը փոխվել է, բայց անձրեւներից հետո գյուղը սնուցող ջրերը պղտորվում են, որից հետո համայնքապետարանի ենթակայությամբ գործող բանվորները ջրագծի մաքրման աշխատանքներ են կատարում։ Հարությունյանն ասաց՝ խմելու ջրի խնդիրը գյուղի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի հսկողության տակ է։ Այդ հսկողությունը, ըստ ամենայնի, չի իրականացվում։

Հաղարծինը նաեւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հայրենի գյուղն է։ Բնակիչներն ասում են, որ վերջին տարիներին Հաղարծինում շատ փողոցներ են նորոգվել, այդ թվում՝ դեպի Դավիթ Սարգսյանի եւ նրա եղբոր` Սասունի տուն ձգվող փողոցները։ Սակայն խմելու ջրի որակի բարելավման առումով էական գործ չի արվել։ Վերջին 5 տարում Դիլիջանում հարյուրավոր հողեր են իրացվել, համայնքի բյուջեն բավականաչափ գումարներ ունի՝ Հաղարծինը սնուցող ջրագծի մաքրման կայան սարքելու, գյուղի 2 ջրամբարները փակելու համար։ Անորակ, վտանգավոր ջրով սնուցվում է նաեւ Հաղարծինի դպրոցը, եւ միայն պատահականություն է, որ անորակ ջրի պատճառով աշակերտների շրջանում զանգվածային վարակի բռնկումներ չեն լինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված ԱԷԿ-ի վերականգնման համար գումար են հատկացրել

Վթարված ԱԷԿ-ի վերականգնման համար գումար են հատկացրել Sun, 18 Oct 2026 15:30:21 +0400 Մեծ Բրիտանիան…

6 րոպե ago

Ինչի՞ վրա պետք է ծախսվեր ՔՊ-ի կողմից պետբյուջեից COP17 միջոցառման անվան տակ դուրս գրված 30.000.000 $-ը․ Կարապետյան

Ինչի՞ վրա պետք է ծախսվեր ՔՊ-ի կողմից պետբյուջեից COP17 միջոցառման անվան տակ դուրս գրված 30.000.000…

9 րոպե ago

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Sun, 18 Oct 2026 15:17:29 +0400 Հայ…

19 րոպե ago

Դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ըստ WBO վարկածի

Դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ըստ WBO վարկածի Sun, 18 Oct 2026 15:00:02 +0400 Բրիտանացի…

37 րոպե ago

Հարված՝ Թրամփի դիրքերին․ Իրանական կողմը հասել է նավթի գների աճին․ Ոսկանյան

Հարված՝ Թրամփի դիրքերին․ Իրանական կողմը հասել է նավթի գների աճին․ Ոսկանյան Sun, 18 Oct 2026…

51 րոպե ago

Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք

Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Sun,…

1 ժամ ago