6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս

6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս

Sat, 26 Sep 2026 17:46:38 +0400


Երևան քաղաքում բնակարան չունեցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին բնակարանի վարձի համարժեք փոխհատուցում ստանալու նպատակով հնարավորություն ունեն ԱԺ աշխատակազմ դիմել։ Գրավոր հարցմամբ տեղեկացանք, որ բնակվարձի փոխհատուցման համար ՔՊ-ական երկու պատգամավոր է դիմել՝ Կնյազ Հասանովը և Նարեկ Ղահրամանյանը։

Ընդ որում, Նարեկ Ղահրամանյանի հայտարարագիրն ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ վերջինս դեռեւս 2022թ-ին է Երևանում նոր կառուցվող շենքում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» կառուցապատող ընկերությունից 32,2 մլն դրամ արժեքով, թեև շենքը մինչ այժմ շահագործման չի հանձնվել։ Ղահրամանյանը հողամաս է հայտարարագրել, որը գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում եւ 2016թ-ին նվեր է ստացել։

Նա նաեւ 2008թ-ի արտադրության Audi մակնիշի մեքենա է հայտարարագրել, որը գնել է 2020թ-ին, իսկ նախորդ տարի 5 մլն դրամով այն վաճառել է, փոխարենը 2021թ-ի արտադրության Mazda մակնիշի մեքենա է գնել՝ 6,5 մլն դրամով։ Նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 2մլն 175 հազար 461 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2,8 մլն դրամ եւ 2500 դոլար։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 30,8 մլն դրամ։ Եկամուտները կազմել են 20մլն 667 հազար 63 դրամ, որից 3մլն 773 հազար 923 դրամը եկամտահարկի վերադարձից է ստացել, մնացածը՝ Ազգային ժողովից։ Վերջինս իր հայատարարագրում նշել է, որ կինը՝ Դիանա Ավանեսյանը 2021թ-ից գտնվում է ֆիզարձակուրդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

12 րոպե ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

28 րոպե ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

43 րոպե ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

56 րոպե ago

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին Sat, 17 Oct 2026…

1 ժամ ago

Ահեղ դատաստանի օրվա ռադիո

Ահեղ դատաստանի օրվա ռադիո Sat, 17 Oct 2026 22:00:10 +0400 Մամուլում եւ համացանցում «Ահեղ դատաստանի…

1 ժամ ago