Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է․ արհեստական օրակարգեր չեմ սպասարկում

Sat, 26 Sep 2026 20:31:04 +0400


Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։

Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե նույն ոճաբանությամբ արդեն տևական ժամանակ է զուգահեռ տրվում են քրեական դատավարության շրջանակում, այնպես որ ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում։ Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նաև մի քանի տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականներ անցնում են տարաբնույթ քրեական գործերով և հարկադրված են նույն այդ բնույթի թեմաներով ոչ թե հարցազրույցներ տալ, այլ պատասխանել հարցաքննությանը։ Բացի այդ, արհեստական օրակարգեր չեմ սպասարկում, իսկ որևէ իրավական արժեք չունեցող զեկույցը հենց այդպիսին է։ Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները։ Ի դեպ, հարցազրույցների, առավել ևս միևնույն միտքը քանիցս կրկնելու առանձնակի սիրահար չեմ, այնպես որ իմ սիրած հեռուստաընկերությունները ևս գոհ չեն։

Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությամբ կա հրատապ թեմա, ապա դա միայն և միայն այն է, թե ինչպես Սահմանադրության և կոնվենցիոն հիմնադրույթների ոգով կտրուկ վերջ տալ Հայ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններին և անցնել Երկրի առջև ծառացած մարտահրավերները համատեղ հաղթահարելու ուղիների քննարկմանը։ Խնդրեմ, այդպիսի իրական օրակարգով պատրաստ եմ հարգել ձեր հրավերքը, մնաք բարյավ ….

Գևորգ Դանիելյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

3 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

3 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

3 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

3 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

4 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

4 ժամ ago