Միջազգային օդանավակայանը անվանակոչել են քաղաքական գործչի անունով
Sat, 26 Sep 2026 21:00:00 +0400
Իտալիայում Միլանի «Միլան-Մալփենսա» միջազգային օդանավակայանը պաշտոնապես անվանակոչվել է այդ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անունով։ Որոշումը կայացվել էր դեռ 2024 թվականին՝ աջակենտրոնամետ կառավարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է Ansa-ն։
Հիշեցնենք, որ «Մալփենսան» հանդիսանում է Միլանի ագլոմերացիայի խոշորագույն միջազգային օդանավակայանը եւ երկրորդն է մեծությամբ՝ ողջ Իտալիայում՝ Հռոմի «Ֆյումիչինոյից» հետո։