Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց

Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց

Sun, 27 Sep 2026 09:15:18 +0400


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Հրթիռակոծության ենթարկվեցին նաև խաղաղ բնակավայրեր։

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալներով՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 300 անգամ, երրորդ շաբաթում՝ 295, իսկ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։

Ռազմական գործողությունները տևեցին 44 օր։ Երկու կողմերն ունեցան հազարավոր զոհեր և վիրավորներ։

Այսօր էլ հայկական կողմը գերիներ ունի Բաքվի բանտերում։ Նրանց թվում են նաև 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց։ Ադրբեջանին անցան Քարվաճառի, Ակնայի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Ասկերանի և Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր։ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը նոր հարձակում սկսեց ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Դրանից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ տարածքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 27-ին Հայաստանը հիշում է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար ընկածներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

1 րոպե ago

Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն

Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն Mon, 09 Nov 2026 22:35:40 +0400 Հայաստանում ստեղծված իրավիճակում…

7 րոպե ago

Սկզբում Ադրբեջանի պլանավորման մեջ Արցախի ամբողջական oկnւպաgիա չի եղել

Սկզբում Ադրբեջանի պլանավորման մեջ Արցախի ամբողջական oկnւպաgիա չի եղել Mon, 09 Nov 2026 22:32:52 +0400…

9 րոպե ago

Եվրոպան պետք է ներգրավվի Ուկրաինական կարգավորմանը

Եվրոպան պետք է ներգրավվի Ուկրաինական կարգավորմանը Mon, 09 Nov 2026 22:30:05 +0400 Վաշինգտոնյան վարչակազմը կարծում…

12 րոպե ago

Աստղաբանի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2027-ին

Աստղաբանի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2027-ին Mon, 09 Nov 2026 22:19:35 +0400 Ռուս աստղաբան Տամարա…

23 րոպե ago

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ Mon, 09 Nov 2026 22:15:05 +0400 Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի…

27 րոպե ago