Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց

Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց

Sun, 27 Sep 2026 09:15:18 +0400


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Հրթիռակոծության ենթարկվեցին նաև խաղաղ բնակավայրեր։

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալներով՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 300 անգամ, երրորդ շաբաթում՝ 295, իսկ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։

Ռազմական գործողությունները տևեցին 44 օր։ Երկու կողմերն ունեցան հազարավոր զոհեր և վիրավորներ։

Այսօր էլ հայկական կողմը գերիներ ունի Բաքվի բանտերում։ Նրանց թվում են նաև 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց։ Ադրբեջանին անցան Քարվաճառի, Ակնայի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի շարք տարածքներ, ինչպես նաև Ասկերանի և Մարտակերտի շրջանների որոշ գյուղեր։ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը նոր հարձակում սկսեց ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Դրանից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ տարածքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 27-ին Հայաստանը հիշում է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար ընկածներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները…

13 րոպե ago

ՀՀ-ն պետք է դիվանագիտական ճանապարհով ճնշում գործադրի

ՀՀ-ն պետք է դիվանագիտական ճանապարհով ճնշում գործադրի Mon, 28 Sep 2026 13:47:17 +0400 Latest news…

15 րոպե ago

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում Mon, 28 Sep 2026 13:46:17 +0400 Latest news…

16 րոպե ago

Այնքան սպասենք մինչև մեր հայրենակիցները մահանա՞ն գերության մեջ

Այնքան սպասենք մինչև մեր հայրենակիցները մահանա՞ն գերության մեջ Mon, 28 Sep 2026 13:44:09 +0400 Latest…

18 րոպե ago

Առաջնային խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է

Առաջնային խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է Mon, 28 Sep 2026 13:43:13 +0400 Արցախի շուրջ…

19 րոպե ago

Բաքու մեկնելիս Ալեն Սիմոնյանը ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանի կնոջը կամ հարազատների նամակները չի տանում

Բաքու մեկնելիս Ալեն Սիմոնյանը ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանի կնոջը կամ հարազատների նամակները չի տանում Mon, 28…

24 րոպե ago