Կոչնակը վաղուց է հնչել․ Անանյանը հիշեցնում է ամենավտանգավորի մասին

Կոչնակը վաղուց է հնչել․ Անանյանը հիշեցնում է ամենավտանգավորի մասին

Sun, 27 Sep 2026 09:45:25 +0400


Դավիթ Անանայանը գրել է․

Վեց տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, սկսվեց 44-օրյա պատերազմը։
Այդ առավոտ մենք Ստեփանակերտում էինք։ Վեցօրյա այցից հետո պատրաստվում էինք վերադառնալ Երևան։ Մեր բարեկամներին տարել էինք Արցախ՝ ցույց տալու մեր Հայրենիքի այդ բնիկ, անփոխարինելի մասը։
Առավոտյան՝ 7:30-ի կողմերը, սկսվեց արհավիրքը։ Մեզ խորհուրդ տվեցին հնարավորինս արագ Գորիսով վերադառնալ Հայաստան։

Այդ օրը մեխվել է հիշողությանս մեջ։ Ոչ միայն որպես պատերազմի առաջին օր։ Այսօրվա հեռավորությունից այն ավելի ու ավելի է ընկալվում որպես մեր ազգային մեծ գահավիժման մեկնարկի ամսաթիվ։
Անցել է վեց տարի։ Բայց մենք, որպես պետություն ու հասարակություն, այդպես էլ չկարողացանք հաղթահարել ո՛չ պարտության հետևանքները, ո՛չ կորստի ցավը, ո՛չ էլ հասկանալ տեղի ունեցածի ամբողջ խորությունը։ Իսկ 2023-ին կորցրեցինք նաև Արցախը՝ իր բնիկ հայ բնակչությամբ․ գրեթե ամբողջ հայ բնակչությունը հարկադրված հեռացավ իր հայրենիքից։

Իմ համոզմամբ՝ դրա գլխավոր պատճառներից մեկը պարտությունից հետո քաղաքական պատասխանատվության բացակայությունն էր։ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը։

Եվ այսօր խնդիրը վաղուց միայն Արցախը չէ։
Մենք կորցնում ենք մեր Հայրենիքի զգացողությունը, մեր ինքնության հենարանները, մեր հավաքական արժանապատվությունն ու դիմադրելու կարողությունը։ Ամեն հաջորդ զիջում կամ կորուստ այլևս ընկալվում է ոչ թե որպես արտակարգ իրադարձություն, այլ որպես հերթականություն։ Սա, թերևս, ամենավտանգավորն է։
Կոչնակը վաղուց է հնչել։

Մեծամասնությունը կարծես ականջ չունի լսելու, իսկ մտահոգ փոքրամասնությունը միջոց ու կազմակերպված ուժ` ընթացքը փոխելու։

Սեպտեմբերի 27-ը միայն զոհվածներին հիշելու օր չէ։ Այն նաև հիշեցում է, որ ժողովուրդները վերջնականապես պարտվում են ոչ միայն պատերազմի դաշտում։ Նրանք պարտվում են այն ժամանակ, երբ հաշտվում են կորստի հետ, սովորում են նահանջին և դադարում են հավատալ, որ դեռ կարող են փոխել իրենց պատմության ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պարսից ծոցում 4 լցանավ է պայթեցվել

Պարսից ծոցում 4 լցանավ է պայթեցվել Thu, 22 Oct 2026 11:00:34 +0400 Պարսից ծոցի հյուսիսային…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է Thu,…

35 րոպե ago

Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ

Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Thu, 22 Oct 2026 10:30:25 +0400 Այս գիշեր Ուկրաինան…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի Thu, 22 Oct…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել

«Հրապարակ»․ Փաշինյանը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել Thu, 22 Oct 2026 10:15:05 +0400 Կիրակի…

1 ժամ ago

Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում

Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում Thu, 22 Oct 2026 10:01:43 +0400 ՀՀ…

1 ժամ ago