«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից․ Եսայան

«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից․ Եսայան

Sun, 27 Sep 2026 11:06:45 +0400


ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը գրում է․

«Չավարտվող պատերազմ

Եվ չապրեցին նրանք երկար ու երջանիկ

Անցավ վեց տարի, տղերքի չծնված երեխեքը էսօր դպրոց կգնային։ 5 հազար զինվոր, հրամանատար, 5 հազար տան ճրագ։ Հինգ հազար երեխա չծնվեց։

«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից, խորանում է երկրի ներսը և տիրանում հայի Հայաստանին, հայի հայրենիքին՝ քաղցկեղի մետաստազների պես։

Մինչև էսօր շարունակվում է պատերազմը տարբեր դիմակներով ու զենքերով։ Կշարունակվի այնքան, որքան սրանք դեռ զավթած են պահում երկիրը։ Կշարունակվի այնքան, քանի դեռ ընդդիմությունը, քաղաքական ուժերը չեն հասունացել և համարժեք չեն գնահատում իրականությունը։

2020-ին տեղի ունեցածը արհեստականորեն ստեղծված, միտումնավոր ստեղծված, բարբարոսաբար մեր երկիր նետված պատերազմ էր։ Այդ պատերազմը «թավիշի» մեկ այլ արար էր, խոշոր սցենարի մեկ այլ էջ։ 2018-ի գունավոր ծուխը, որ սրանք արձակեցին ՀՀ Ազգային Ժողովի շենքում, որից ցայսօր խեղդվում եմ եւ սրտխառնոց ունեմ, առաջին ազդարարն էր՝ թավիշը զուտ ծխածածկույթն էր։ Տակը վառոդ էր, աթս, պայթյուն ու լիքը դավաճանություն։

«Թավիշ»-ով էսօր էլի մոլորեցնում են, մոլորեցնում են, իբր խաղաղություն են բերել։ Իրականում՝ նույն «գունավորի» մեկ այլ արար է։ Ցավոք, էս ազգակործան «ներկայացումը» դեռ ունի անմիտ ծափահարողներ Հայաստանում, դրսում՝ նույնպես, «դուրսը» էս ամեն ինչի շահառուն է։

Միամիտ, չհասկացող, չվերլուծող, չպայքարող, չտես ու չ-հաս մարդիկ դեռ սպասում են հեփփիէնդի, չհասկանալով, որ իրենց գլխին ևս մեկ ամպրոպ է պայթելու։ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» հեռանկարը իրենց ևս չի սպասում, ոչ մեկիս չի սպասվում, քանի սրանք մնում են։

Տղերքն էին ափսոս։ Առաջին հերթին իրենց մասին չէր՝ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» նախադասությունը։ Փառք տղերքին, փառք հերոսներին, որ, հաստատ, գիտեին ինչի համար են կռվում ու զոհվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փող, փող, ու էլի փող…

Փող, փող, ու էլի փող… Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400 Լսում եմ Տիգրան Ավինյանին`…

3 ժամ ago

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան Tue, 10 Nov 2026…

3 ժամ ago

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան

Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է․ Աշոտյան Mon, 09…

4 ժամ ago

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին

Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին Mon, 09 Nov 2026 23:23:54…

4 ժամ ago

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

4 ժամ ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

5 ժամ ago