Մինչև նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումը մեզ համոզում էին թե՝ «հաղթելու ենք»

Մինչև նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումը մեզ համոզում էին թե՝ «հաղթելու ենք»

Sun, 27 Sep 2026 14:45:31 +0400


Վեց տարի առաջ այս օրը պատերազմի, հույսի և հերթական անգամ հաղթանակ տոնելու սպասումների օր էր։
Զարմանալի չէր, որ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Զարմանալի չէր նաև, որ նա դիմելու էր տարբեր դավադրությունների ու միջոցների՝ պատերազմի վերջնարդյունքը հնարավորինս իր օգտին դարձնելու համար։ Զարմանալի չէր, որ մեր զորքերը տարբեր ուղղություններով ոչնչացնում էին, զսպում էին հակառակորդին։ Եվ զարմանալի չէր այդ օրերին մեր ներքին համախմբումը՝ թիկունքից մինչև առաջնագիծ։
Զարմանալի էր մեր կառավարության պահվածքը։

Երբ երկրի համար անհրաժեշտ էին հստակ, կազմակերպված և պետական մտածողությամբ գործողություններ, իշխանությունը սկսեց տեղեկատվական ստեր տարածել՝ «Հաղթելու ենք» կարգախոսով։
Շատերի աչքից այդ օրերին վրիպեց մի կարևոր հանգամանք․ իշխանությունը զբաղված էր ոչ թե իրականությունը հանրությանը ներկայացնելով, այլ այն թաքցնելով ու խեղաթյուրելով։

Պատերազմի առաջին օրերին, երբ երկրի վարչապետը, ի պաշտոնե, պետք է Հայաստանի բարեկամ երկրների ղեկավարներին ներկայացներ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական աջակցություն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ իրականացներ` բանաստեղծություն էր գրում։

ԱԺ նախագահը, որը նույնպես ի պաշտոնե պետք է ստեղծված իրավիճակը ներկայացներ Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին, Ստեփանակերտում կամուֆլյաժը հագին շրջում էր։
Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, զբաղված էր հասարակությանը մոլորեցնելով ու պատերազմի ընթացքի մասին իրականությունից կտրված տեղեկատվություն տարածելով։ Իսկ այս ամենի ֆոնին ԱԳՆ-ն կորցրել էր իր գործառույթների առաջնահերթությունը։

Եվ այս ամենով հանդերձ՝ մինչև նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումը մեզ շարունակում էին համոզել, թե՝ «հաղթելու ենք»։

Իսկ հակառակն ասողներին իշխանական տարբեր հարթակներից ոչ միայն քննադատում էին, այլև հայհոյում ու պիտակավորում։

Արդյունքում իշխանությունը մեզ խաբեց ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև դրանից հետո: Եվ այսօր մենք կանգնած ենք այն իրողության առաջ, որ Արցախի պետականություն այլևս չկա։
Ավելին՝ այն տարիները, երբ Արցախում հայ երեխաներ էին ծնվում, երբ Արցախը հայկական էր ոչ միայն պատմական հիշողության, այլև իրական կյանքի ու պետական կառավարման տեսանկյունից նույն իշխանությունը սկսեց ներկայացնել որպես Հայաստանի անկախությանը սպառնացող ժամանակաշրջան։

Վեց տարի անց արդեն կարելի է ավելի սթափ հարց տալ․ ի՞նչ էր կատարվում այդ օրերին իրականում, և ինչո՞ւ պատերազմի ընթացքում հասարակությանը շարունակաբար համոզում էին, որ «հաղթելու ենք»։ Պատերազմը ավարտվեց։ Բայց հարցերը մնացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

6 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

6 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

6 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

7 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

7 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

7 ժամ ago