«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց

«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց

Sun, 27 Sep 2026 20:05:30 +0400


«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց

Սեպտեմբերի 26-ին 32-րդ անգամ Ալավերդիում բացվեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի վարագույրը, որը նվիրված է Հայկական առաջին պրոֆեսիոնալ՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 170-ամյա հոբելյանին։

Բացումը թումանյանակն մոտիվներով ազդարարեց Ալավերդու դրամատիկական թատրոնը, ապա ելույթ ունեցավ և ներկաներին ողջունեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Համայնքի ղեկավարը իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ փառատոնի բոլոր օրերին Ալավերդին իսկապես տոն ապրում և ամեն երեկո թատրոն շտապող մարդկանց հոծ հոսքը ոչ միայն մշակութային է դարձնում Ալավերդին, այլև ամեն անգամ ապացուցում, որ փառատոնի անցկացման համար համայնքապետարանի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները ծառայում են նպատակին և որ 47-ամյա փառատոնը վաղույց այլևս Ալավերդու դիմագծի անբաժանելի մասն է։

Այնուհետև ելույթ ունեցավ, ալավերդցիներին և փառատոնի մասնակից թատերախմբերին ողջունեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը․ «Թատերական Լոռին, մեր երկրի հնագույն փառատոնն է, ամենաերկարակյացը, հիմնադրվելով 1976 թվականին, անցել է դժվարին բայց զարգացումների փուլ։ Սկսվելով որպես ժողովրդական թատրոններիփառատոն, այն դարձել է պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն, վերածվել միջազգային, և այդ ամենը փոքր քաղաքում և այդ ամենը փառատոնի անխոնջ ղեկավար Հրաչյա Պապինյանի ջանքերով, որը փառատոնի 47-ամյա պատմության 37 տարվա ղեկավարն ու կազմակերպիչն է»։ Անկասկած է Ալավերդու համայնքապետարանի դերը։ Համայնքների զարգացման, ասֆալտապատման և բարեկարգման բոլոր ծրագրերն էլ կարևոր են, սակայն Ալավերդու համայնքապետարանն այդ ամենին հավասար կարևորում են հենց թատերական այս փառատոնի անցկացումը, զգալի միջոցներ հատկացնում դրա անցկացմանը, ինչը քիչ հանդիպող երևույթ է և անչափ գովելի։ Այս կերպ Ալավերդին առանձնանում է այլ համայնքների շարքում։

2012 թվականից փառատոնի ծրագրով անց է կացվում «Ռուսական թատրոնի օրեր» ենթածրագիրը, որին մասնակցում են ՌԴ, աշխարհի տարբեր երկրներում գործող ռուսալեզու թատրոններ, նաև Հայաստանից։ Փառատոնի Այս ծրագրին աջակցում է «Ռուսկի միր» հիմնադրամը։ Փառատոնի բացմանը ներկա էր և Ռոսսոտրուդնիչեստվոյի երևանյան ներկայացուցրության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ով ողջունեց ներկաներին և ընդհնարապես բոլոր մասնակից թատերախմբերին և բոլոր հանդիսականներին, կարևորելով հատկապես փառատոնի միջազգային բնույթը, ինչը համախմբում է տարբեր երկրների թատերական գործիչներին, հնարավորույոiն տալիս շփվել միմյանց հետ։ Այնուհետև Վադիմ Ֆեֆիլովը հրապարակեց «Ռուսսկի Միր» հիմնադրամի տնօրեն Տատյանա Շլըչկովայի ողջույնի ուղերձը փառատոնի բացման կապակցությամբ և հուշանվեր հանձնեց փառատոնի տնօրենին։ Ելույթ ունեցավ նաև Թբիլիսիի Պետորս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով շնորհակալություն հայտնեց հնամյա փառատոնի 32-րդը իրենց՝ հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոնին հոբելյանին նվիրելու փաստը։ Դեռևս ցարական կայսրության, ապա խորհրդային տարիներին Լոռին և մասնակվորապես Ալավերդին ընդգրկված էին Թբիլիսսի հայկական թատրոնի ամենտարյա շրջագայությունների ծրագրում, Ադամյանի, այն ժամանակ Ստեփան Շայհումյանի անվան թատրոնի ռեժիսորները բեմադրութուններ էին անում Ալավերդիում և լավ է, որ այս կապն այս տարի արտահայտվում է հենց այս կերպ։ Արմեն Բայանդուրյանը նշեց, որ դեկտեմբերի տեղի կունենա իրենց թատրոնի նորակառույց շենքի բացումը, ինչը թատրոնի 170-ամյակի տարում մեծ իրադարձություն է։

Փառատոնը «Ինչպես նկարել թռչուն» պլաստիկ ներկայացմամբ բացեց Երևանի մնջախաղի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյնն իր խոսքում կարևորեց մայրաքաղաքային թատրոնների մարզային այցելությունները, ինչը հնարավորութուն է տալիս Երևանի մշակութային ծիրում ընդգրկել նաև մարզերը։

«Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է, հիմնադրվել է 1976 թ․ Ալավերդի համայնքի Ակներ գյուղում, վաստակաշատ մշակույթի գործիչներ Կոլյա Կոնինյանի, Ռուբեն Հակոբյանի և Ռուսլան Սադաղյանի նախաձեռնությամբ։1983 թվականից Վալերի Պարանյանի նախաձեռնությամբ անց է կացվել Ալավերդի քաղաքում, իսկ 2006 թվականից Լոռու մարզի հինգ քաղաքներում և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։

Այս տարի «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ են ներկայացրել 35 թատրոն, ընտրվել է 20-ը՝ մայրաքաղաքից, Գյումրիից, Հրազդանից, Դաղստանից, Սերբիայից, Ուզբեկստանից և այլն։ Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Ընդհանուր առմամբ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում կխաղացվի 25 ներկայացում։

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի

տեղեկատվական կենտրոն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին

«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին Tue, 10 Nov 2026 21:50:57…

4 րոպե ago

Ինչ ունեցվածք ունեն Տավրոս Սափեյանը եւ նրա մերձավորները

Ինչ ունեցվածք ունեն Տավրոս Սափեյանը եւ նրա մերձավորները Tue, 10 Nov 2026 21:45:33 +0400 Թալին…

9 րոպե ago

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Tue, 10 Nov 2026 21:33:21 +0400 Մայրաքաղաքում տրանսպորտային…

21 րոպե ago

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել Tue, 10 Nov 2026 21:30:35 +0400 Ֆրանսիայում իրավապահները…

24 րոպե ago

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն Tue, 10 Nov 2026…

39 րոպե ago

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

54 րոպե ago