Պատերազմը դարձավ Արցախի լիակատար հայաթափման արյունալի մեկնարկ. Թանդիլյան

Պատերազմը դարձավ Արցախի լիակատար հայաթափման արյունալի մեկնարկ. Թանդիլյան

Sun, 27 Sep 2026 21:48:56 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված լայնամաշտաբ պատերազմը դարձավ Արցախի և ողջ հայության դեմ տասնամյակներ շարունակ նախապատրաստված հակահայկական քաղաքականության, իսկ հետագայում՝ արցախահայության էթնիկ զտման և Արցախի լիակատար հայաթափման արյունալի մեկնարկը։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։

Մեր մտքերն ու աղոթքները նաև մեր անհայտ կորած հայրենակիցների, նրանց ընտանիքների և բոլոր այն պատանդների ու ռազմագերիների հետ են, ովքեր դեռևս գտնվում են Բաքվի բանտերում. նրանց շուտափույթ վերադարձի ապահովումը պետք է լինի մեր համազգային առաջնահերթությունը։

Արցախի կորուստը և մեր հայրենակիցների բռնի տեղահանումը սեփական հազարամյա օրրանից մեծագույն հարված էր, սակայն այն չպիտի դառնա մեր հուսահատության պատճառը։ Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն։

Մեր հավաքական պատասխանը պատմության այս մարտահրավերին պետք է լինի հզոր, անվտանգ ու ժողովրդավարական Հայաստանի կերտումը, արցախահայության իրավունքների հետևողական պաշտպանությունը, մեր պատմամշակութային ժառանգության պահպանումը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի ապահովումը։

Փա՛ռք մեր ընկած հերոսներին։

Տոկունություն և կորով՝ մեր ժողովրդին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

1 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

1 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

1 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

1 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

2 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

2 ժամ ago