Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է»

Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է»

Sun, 27 Sep 2026 23:12:00 +0400


Վեց տարի առաջ այս օրը՝ դարձյալ Վարագա Սուրբ Խաչի տոնին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով և հազարավոր հայորդիների նահատակությամբ։

Այսօր Մասյացոտնի թեմի եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագեց և Հոգեհանգստյան արարողությունը հանդիսապետեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Արարողության ընթացքում Սրբազան Հայրը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակին և նրանց թողած պատգամին, մասնավորապես նշեց․

«Այսօր մեր մտքի ու աղոթքի մեջ առաջին հերթին մեր նահատակներն են, որոնց անունները դաջված են մեր հիշողության մեջ, որոնց կյանքը շաղախված է հայրենի հողի հետ։ Նրանք իրենց կյանքով մտան խաչի խորհրդի մեջ և իրենց զոհողությամբ վկայեցին, որ կան արժեքներ, որոնց համար մարդը պատրաստ է տալ ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրանք խաչը չկրեցին միայն որպես նշան։ Նրանք իրենց կյանքը դարձրին խաչի զոհողության վկայություն։ Նրանց համար հավատքը, հայրենիքը, պարտքը և սերը բառեր չէին, այլ պատասխանատվություն, որի համար պատրաստ եղան զոհողության։ Աշխարհի չափանիշով նրանց կյանքը ավարտվեց զոհաբերությամբ։ Քրիստոսի խաչի լույսի ներքո նրանց զոհողությունը վկայություն է այն հաղթական սիրո, որը սեփական կյանքը կարող է նվիրել ավելի բարձր արժեքի։

Եվ նրանք մեզ այսօր հարց են տալիս․ ի՞նչ ենք պատրաստ տալ հանուն հայրենիքի ու պետության ապագայի, ի՞նչ արժեքների համար ենք պատրաստ զոհել մեր հարմարավետությունը, ժամանակը, էներգիան և անձնական շահը։ Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է։ Նրանք իրենց բաժին խաչը կրեցին արժանապատվությամբ, և այո՛, հաղթանակած են։ Մեր բաժինը հիմա ապրելն է այնպես, որ նրանց զոհողությունը չմնա միայն հուշաքարի վրա»։
Մասյացոտնի թեմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

MLS-ի հարձակվողը՝ Հայաստանի հավաքականու՞մ

MLS-ի հարձակվողը՝ Հայաստանի հավաքականու՞մ Tue, 10 Nov 2026 11:30:09 +0400 MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ,…

13 րոպե ago

Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այդ մարդը․ «Ուժեղ Հայաստան»

Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այդ մարդը․ «Ուժեղ Հայաստան» Tue, 10 Nov…

18 րոպե ago

Ինչու է մահացել «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը․ ՔԿԾ-ի պարզաբանումը

Ինչու է մահացել «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը․ ՔԿԾ-ի պարզաբանումը Tue, 10 Nov 2026 11:20:29 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը

«Հրապարակ». Մարդկանց ճանապարհային քարտեզն է հետաքրքրում եւ ժամանակացույցը Tue, 10 Nov 2026 11:15:30 +0400 Շաբաթ…

28 րոպե ago

Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը Tue, 10 Nov 2026 11:05:03 +0400 Կալանավայրում ինֆարկտից…

38 րոպե ago

Լավ նորություն ունեմ․ հանրային ճնշումը տալիս է իր դրական ելքը

Լավ նորություն ունեմ․ հանրային ճնշումը տալիս է իր դրական ելքը Tue, 10 Nov 2026 10:56:46…

46 րոպե ago