«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Նոյեմբերյանի ընտրություններին
Mon, 28 Sep 2026 12:46:58 +0400
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Նոյեմբերյան համայնքում այս տարվա նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։