Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները

Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները

Mon, 28 Sep 2026 14:15:23 +0400


Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։

Հանդիպումից առաջ հայտնի են դարձել երկու հավաքականների վերջնական հայտացուցակները։

Հայաստանի հավաքականի դարպասապահներն են Օգնյեն Չանչարևիչը, Արսեն Բեգլարյանը և Գոռ Մատինյանը։ Պաշտպանական գծում ընդգրկվել են Արտյոմ Բանդիկյանը, Էրիկ Փիլոյանը, Գեորգի Հարությունյանը, Արգիշտի Պետրոսյանը, Խարիտոն Այվազյանը, Դավիդ Տերտերյանը, Նաիր Թիկնիզյանը և Էրիկ Սիմոնյանը։

Հայաստանի կիսապաշտպանների կազմում են Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Արթուր Սերոբյանը, Էդուարդ Սպերցյանը, Գոռ Մանվելյանը, Կարեն Նալբանդյանը, Արթուր Միրանյանը, Կարեն Մուրադյանը և Նարեկ Հովհաննիսյանը։ Հարձակման գծում թիմին կօգնեն Ժիրայր Շաղոյանն ու Արթուր Ղարիբյանը։

Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է Եղիշե Մելիքյանը։

Չեռնոգորիայի հավաքականի դարպասը կպաշտպանեն Բալշա Պոպովիչը, Դանիել Պետկովիչը և Իգոր Նիկիչը։ Պաշտպանությունում ընդգրկվել են Միլան Ռոգանովիչը, Ռիստո Ռադունովիչը, Անդրեյ Ջուրիչը, Իգոր Վույաչիչը, Սլոբոդան Ռուբեժիչը, Մարկո Վեշովիչը, Ստեֆան Սավիչը և Օգնեն Գաշևիչը։

Չեռնոգորիայի կիսապաշտպանական գիծը կազմել են Մարկո Յանկովիչը, Մարկո Շիմունը, Միլով Բռնովիչը, Վասիլիե Աջիչը, Ալեքսա Լատկովիչը, Անդրիա Բուլատովիչը, Ստեֆան Լոնչարը և Դուշան Վուկովիչը։ Հարձակման գծում ընդգրկված են Նիկոլա Կրստովիչը, Ստևան Յովետիչը, Վիկտոր Ջուկանովիչը և Միլուտին Օսմաիչը։

Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչը նախկին հայտնի ֆուտբոլիստ Միրկո Վուչինիչն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի

Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի Tue, 20 Oct 2026 14:50:22 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը…

12 րոպե ago

Դեղերի գները կնվազե՞ն

Դեղերի գները կնվազե՞ն Tue, 20 Oct 2026 14:44:57 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը…

18 րոպե ago

«Դա նորմալ չէ»

«Դա նորմալ չէ» Tue, 20 Oct 2026 14:42:28 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն…

20 րոպե ago

Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում

Ինչ է սպասվում գազի գնի բարձրացման դեպքում Tue, 20 Oct 2026 14:37:24 +0400 Գազի գնի…

25 րոպե ago

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը

Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը Tue, 20 Oct 2026 14:30:14 +0400 Ադրբեջանում…

33 րոպե ago

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա Tue, 20 Oct 2026 14:25:22…

37 րոպե ago