Երկրում ռոմանոս վիճակ է…

Երկրում ռոմանոս վիճակ է…

Mon, 28 Sep 2026 16:45:09 +0400


Երբեմն մեկ կադրի նշանակումով ժողովուրդը բնութագրում է ողջ երկրի վիճակը։ Ռոմանոս Պետրոսյանը, երբ նշանակվեց ՀԷՑ- ժամանակավոր պաշտոնակատար, արդեն շատերն էին գրում, որ երկրում ռոմանոս վիճակ է։ Ռոմանոսը, քանի որ չէր պատկերացնում իր գործի ողջ լրջությունը, աշխատավարձի կտրուկ բարձրացման ուրախությունից հուսադրող հայտարարություններ էր անում։ Օգոստոսին հայտարարեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլը փոխակերպում են «կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։ Ու սկսվեց կայուն զարգացումը։

Սեպտեմբերի 27-ին՝ հենց երեկ, ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում խոշոր հրդեհ բռնկվեց։ Հրդեհի հետևանքով հազարավոր բաժանորդներ հոսանքազրկվեցին։ Հիմա, իհարկե, չի ասի, թե հրդեհը տեղի ունեցավ «բարեփոխումների պատճառով»։ Դա պետք է պարզեն մասնագետներն ու քննությունը։ Ռոմանոսը դրա հետ ոչ մի կապ չունի, ինպես և ընդունված է մեր երկրում։ Պատասխանատուները պատասխանատու չեն։

Քաղաքական սատիրայի համար պատկերն արդեն ինքն իրեն է գծվում։ Մի կողմում՝ «կայուն զարգացման մասշտաբային գործընթաց»։ Մյուս կողմում՝ ենթակայանն է վառվում։ Մի կողմում՝ «էներգահամակարգի վիճակը շեշտակիորեն բարելավելու» խոստումներ։ Մյուս կողմում՝ Երևանի կենտրոնի մեծ մասը մոմի լույսով հիշում է, թե ինչ հզոր բարեփոխումներ են տեղի ունենում։ Բայց ամենազավեշտալին այստեղ նույնիսկ հրդեհը չէ։ Այլ այն, թե ինչ արագությամբ է իշխանությունը ցանկացած կայացած կառույց խլում, հայտարարում, որ այն վատ վիճակում է, հետո սկսում է բարեփոխել, վերակառուցել, պետականացնել, օպտիմալացնել, արդիականացնել…

Ու վերջում քաղաքացին նորից հարցնում է.
-Լավ, բայց Ե՞րբ եք մեզ հոսանք տալու։
Քաղաքացին, ի տարբերություն պետական կառավարման փիլիսոփաների, պարզ չափման միավոր ունի։ Լույս կա՝ բարեփոխում է։ Չկա՝ խաբեություն։
Հիմա էլ երևի նոր բարեփոխում կհայտարարեն՝ «հրդեհավտանգ ենթակառուցվածքների կայուն զարգացման և կայուն այրման կանխարգելման ռազմավարություն»։ Ծրագիրը՝ մինչև 2030 թվականը։
Պատասխանատուն՝ ժամանակավոր։
Կառավարումը՝ պետական։
Կոնցեսիան՝ հնարավոր։
Սեփականությունը՝ դեռ կճշտվի։
Իսկ քաղաքացին՝ մոմը ձեռքին։
Ահա սա է իսկական ռոմանոս վիճակը։

Սա էլ հենց իշխանության ամենահետաքրքիր քաղաքական հնարքն է՝ վերցնել արդեն ստեղծվածը, հայտարարել, որ այն վատ վիճակում է, հետո ներկայանալ «փրկելու» առաքելությամբ և վերջում ցանկացած արդյունք ներկայացնել որպես հերթական բարեփոխման փուլ։
Եթե լավ է՝ բարեփոխման արդյունքն է։
Եթե վատ է՝ նախկինների ժառանգությունն է։
Եթե հարցնում եք՝ ո՞վ է պատասխանատու՝ սպասեք քննության ավարտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

18 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

26 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

32 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

48 րոպե ago

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

1 ժամ ago

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել.…

1 ժամ ago