Հանրության ջանքերով հերոսների լուսանկարները վերադարձան իրենց տեղը

Հանրության ջանքերով հերոսների լուսանկարները վերադարձան իրենց տեղը

Mon, 28 Sep 2026 18:15:37 +0400


Մենք անցած շաբաթ ներկայացրել էինք, որ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում հեռացրել են հերոսների փառքի անկյունը: Մենք այցելել էինք դպրոց, մեր աչքով տեսել եւ նկարել այն դատարկ պատը, որտեղ տարիներ շարունակ փակցված էին հերոս տղաների նկարները: Դպրոցի տնօրենը` Գոհար Հովհաննիսյանը, ով մեկ տարի է ընդամենը աշխատում, փորձել էր խոչընդոտել մեր աշխատանքին եւ հրաժարվել էր պատասխանել, թե ինչու է Փառքի անկյունը հեռացվել դպրոցի պատից: Մեր հրապարակումը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում եւ հավանաբար այդ աղմուկի ազդեցության ներքո, հրապարակումից 2 օր անց, դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը մի կիսահերքումային, կիսասպառնալից հայտարարությունով է հանդես եկել, իբր մենք իրականությանը չհամապատասխանող, ապատեղեկատվություն ենք տարածում.

«Հարգելի՛ գործընկերներ, ծնողներ և կրթական համայնքի ներկայացուցիչներ, վերջերս «Հրապարակ» լրատվական կայքում (24.09.2026 թ.) հրապարակվել է նյութ, որում ՀՀ ԿԳՄՍՆ «Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի գործունեության և իմ՝ որպես տնօրենի իրականացրած գործողությունների վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, աղավաղված և ապատեղեկատվական նյութեր։ Հարկ եմ համարում հանրությանը ներկայացնել իրականությունը։ Փառքի անկյունը պատից հեռացվել է բացառապես դպրոցում իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքների պատճառով, ինչը հստակ երևում է նաև լրատվամիջոցի հրապարակած լուսանկարում (պատը նոր ներկված է)։ Փառքի անկյունն արդիականացվում է, և զոհված զինծառայողների ծնողների համաձայնությամբ այն համալրվելու է նոր լուսանկարներով, նոր ձևաչափով: Որևէ խորհրդանիշ կամ հիշատակի անկյուն վերացնելու մասին պնդումները բացարձակ հերյուրանք են։ Կարևոր է նշել նաև, որ լրագրողը դպրոցի տարածք է մուտք գործել առանց համապատասխան թույլտվության և իր գործողություններով խաթարել է ուսումնական բնականոն գործընթացը։ Նրան առաջարկվել է լքել դպրոցի տարածքը բացառապես ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու և դպրոցի ներքին կարգապահական կանոններն ապահովելու նպատակով, այլ ոչ թե վեճ հրահրելու կամ հարցերից խուսափելու պատճառով։ Ցավում եմ, որ դպրոցի առօրյան ներկայացվել է համատեքստից կտրված և մանիպուլյատիվ ձևով՝ անհարկի ստվեր գցելով մեր ուսուցիչների և աշակերտների աշխատանքի վրա։ Հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը՝ տեղեկացնում եմ, որ օրենքով սահմանված կարգով դիմելու եմ լրատվամիջոցին՝ պահանջելով հրապարակել վերոնշյալ փաստացի անճշտությունների հերքումը: Անհրաժեշտության դեպքում իմ խախտված իրավունքները, պատիվն ու դպրոցի հեղինակությունը պաշտպանվելու են դատական կարգով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն)»։

Այս հայտարարությունը մեզ ստիպեց կրկին անդրադառնալ այս դպրոցին: Ինչպես եւ գրել էինք մեր առաջին հրապարակման մեջ, դպրոց էինք գնացել 2 հարցի պատասխան ստանալու տնօրենից, թե ինչու է հեռացրել հերոս տղաների փառքի անկյունը եւ ինչու են երեխաները դպրոցում մաֆիա խաղ խաղում, այն էլ տնօրենի ներկայությամբ:

Տնօրենը մեր հարցերին պատասխանելու փոխարեն, զայրացավ ու սկսեց դուրս հրավիրել լրագրողին, ապա զանգահարել էր ԿԳՄՍՆ եւ բողոքել` խեղաթյուրելով իրականությունը: Նախ, մեր յուրաքանչյուր քայլը դպրոցում նկարահանվել եւ ձայնագրվել է, ինչպես եւ տնօրենի պահվածքը: Երկրորդը` ոչ ոք չի կարող մեզ արգելել մտնել հանրակրթական որեւէ դպրոց, տեսանկարահանել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ: Դպրոցը ոչ տնօրենի, ոչ էլ ԿԳՄՍՆ-ի սեփականությունն է, որ հանրության ներկայացուցչին, լրագրողներին ներս չթողնեն:

Ոչ մի անճշտություն կամ ապատեղեկատվություն մեր հրապարակման մեջ չկա` պատը դատարկ էր, Փառքի անկյունը հեռացված էր, հեռացվել է նաեւ Մեծ հայքի քարտեզը, իսկ այն, որ աշակերտները մաֆիա են խաղում դպրոցում` տեղադրված է դպրոցի պաշտոնական կայքում:

Փառքի անկյունը հեռացրել էիք, որ պատը նորոգեք եւ նորից տեղադրե՞ք, լրագրողին հանգիստ կարող էիք ասել այդ մասին, այլ ոչ թե հիստերիայի մեջ ընկնել: Ի դեպ, պատը վաղուց էր ներկվել եւ վաղուց պետք է հերոսների նկարներն արդեն կախված լինեին այդ պատին: Մինչդեռ` վերադարձվեցին միայն մեր հրապարակումից եւ հանրային աղմուկից հետո միայն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»…

3 րոպե ago

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Tue, 29 Sep…

6 րոպե ago

Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ

Դեֆանս Հաուզինգ․ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այլ ընկերության աշխատանքների ժամանակ Tue, 29 Sep 2026…

9 րոպե ago

«Հրապարակի» լուրը հաստատվեց

«Հրապարակի» լուրը հաստատվեց Tue, 29 Sep 2026 22:43:10 +0400 Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական…

20 րոպե ago

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․ Tue, 29 Sep 2026 22:30:11 +0400 Իսրայելի պաշտպանության…

33 րոպե ago

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Tue, 29 Sep 2026 22:29:01 +0400 Գրող, բանաստեղծ,…

34 րոպե ago